Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (Արմավիր)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, որը կառուցվել է սուրբ Սարգիս մատուռի տեղում։

Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱրմավիր
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրմավիրի թեմ
Հոգևոր կարգավիճակգործող
Հիմնական ամսաթվերը2014
Ներկա վիճակկանգուն
ՃարտարապետՄիքայել Մկրտչյան
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված2014
Գմբեթերկու
 Saint Gregory of Narek church (Armavir) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Եկեղեցու տարածքում նախկինում եղել է ամառային կինոթատրոն, որի տեղում 2009 թվականին կառուցվել է Սուրբ Սարգիս մատուռը։ Սակայն եկեղեցական տոներին, երբ մեծ է եղել մարդկանց հոսքը ոչ բոլորն են կարողացել մասնակցել արարողություններին և մի քանի կիլոմետր հաղթահարելով հասել մոտակա եկեղեցիներ։ 2011 թվականին Սուրբ Սարգիս մատուռի տեղում սկսվել է Գրիգոր Նարեկացի եկեղեցու շինարարությունը։ Եկեղեցու հիմնարկեքը տեղի է ունեցել 2012 թվականին՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն Եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ։ Եկեղեցին օծվել է 2014 թվականի մայիսի 31-ին Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն Եպիսկոպոս Ադամյանի և մասնակցությամբ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Եզրաս Արքեպիսկոպոս Ներսիսյանի, Վրաստանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի, Գեղարքունիքի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ Տեր Հովնան Եպիսկոպոս Հովնանյանի, Վանորեից տեսչության տեսուչ Գերաշնորհ Տեր Արտակ Եպիսկոպոս Տիգրանյանի[1][2]։

Եկեղեցին բազիլիկ կառույց է, ունի 17 մետր բարձրությամբ զանգակատուն։ Կառուցվել է ճարտարապետ Միքայել Մկրտչյանի նախագծով, բարերար Կարեն Մկրտչյանի հովանավորությամբ։ Եկեղեցու տարածքում տեղադրվել են խաչքարեր[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արմավիրի քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի». armaviritem.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  2. «Նախագահ Սերժ Սարգսյանը Արմավիրում ներկա է գտնվել Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծմանը». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 9-ին.
  3. Նախագահը մասնակցեց Արմավիրի սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու օծման արարողությանը

Արտաքին հղումներ խմբագրել