Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Նոր Ջուղա)

հայկական եկեղեցի Սպահանում

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, հայ առաքելական եկեղեցի Իրանի Սպահանի նահանգում՝ Նոր Ջուղա քաղաքում։ Պատկանում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սպահանի թեմին։ Գտնվում է Փոքր Մեյդան թաղամասում, որի միակ եկեղեցին է[5]։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրԻրան Իրան
ՏեղագրությունՍպահանի նահանգ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի[2][3]
ԹեմՍպահանի թեմ (Կիլիկիո Կաթողիկոսություն)
Ներկա վիճակգործող
Ժառանգության կարգավիճակԻրանի ազգային ժառանգություն[4][1]
ԱնվանվածԳրիգոր Լուսավորիչ[1][2][3]
Ճարտարապետական տիպբազիլիկա
Ճարտարապետական ոճՍեֆյան ճարտարապետություն[1][2]
Կառուցման ավարտ1633
5,7 մետր[2]
Երկարություն17 մետր[2]
Լայնություն5,7 մետր[2]
Գմբեթ1 հատ
Շինանյութadobe?[2], աղյուս[2][3], plaster?[2] և սայլակ[3]
Քարտեզ
Քարտեզ
 Saint Gregory the Illuminator Church (Isfahan) Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

Եկեղեցին կառուցվել է 1633 թվականին, Խոջա Մինասի օգնությամբ, որի պատճառով էլ կոչվել է նաև «Փոքր Խոջենց ժամ»։ Շինությունը փոքր է, ունի երեք մուտք։ Գմբեթն ունի ութ փոքր պատուհան։ Այն Սուրբ Ներսես եկեղեցուց հետո, երկրորդն է, որ կառուցվել է հայկական ոճով։ Եկեղեցում կան բազմաթիվ խաչքարեր, որոնցից մի քանիսը թվագրվում են 1641, 1643 և 1646։

Բակում կա Խոջա Մինասի մեծ որդու՝ Քանանի կնոջ՝ Սամբարի տապանաքարը, ուր գրված է. «Կողակից է սա Քանանի, մեծ որդուն Խոջա Մինասի, Ս. եկեղեցուս շինողի»։ Եկեղեցին ունի փայտազարդ դռնով մատուռ (ամռան եկեղեցի), որը կառուցւել է 1714 թվականին, Խոջա Մինասի թոռ և Խոջա Քանանի որդու՝ Թարխանի կողմից[6]։

Ճարտարապետություն խմբագրել

Եկեղեցու հատակագիծը ուղղանկյուն է՝ արևելք-արևմուտք, 17 x 7.5 մ չափերով[7]։ Ժամանակին սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ունեցել է որմանկարներ, որոնք լավ չեն պահպանվել և ծածկվել են նորոգությունների ժամանակ։ Պեղվել են երկու որմանկարներ՝ խորանի մասում։ Դրանցից մեկը Աստվածածնի ավետումն է՝ հետևյալ գրությամբ. «Յիշատակ է Տէր Յարությունին և յուր կողակից Եաննաուն 175 (1790)»։ Մյուսում ամանի առջև ծնկաչոք քահանա է, իսկ Հիսուսը նստել է աթոռի վրա և խաղողի ճիթը ճմլում է սկիհի մեջ, վերից իջնում է սուրբ Հոգին, իսկ ամպերի մեջից երևում է Աստծո պատկերը։ Որմնանկարն ունի գրություն «Ջուր մաքրություն մեղաց, Արյուն հաղորդություն սրբոց»։

Բեմի երկու կողմերում կան զինվորների պատկերներ։ Սեղանի աստիճանները արծաթապատ են և նկարազարդված խաչերով ու ծաղիկներով։ Աստիճանների կենտրոնական մասերում կան երեք պատկերներ, որոնցից ստորինը ներկայացնում է Սկիհը նշխարով և սուրբ Հոգին, որին բռնած պահում են երկու հրեշտակներ, միջինը՝ Խաչելությունն է, իսկ վերջինը՝ Համբարձումը[8]։ Խորանում Մարիամ Աստվածածինն է՝ Հիսուսը գրկին, իսկ կողքերին՝ հրեշտակներ։ Բեմի արևելեան պատին Բեթղեհեմի եկեղեցու նմանությամբ եղել է խաչաձև պատուհան։ Մատուռի ներսում՝ սեղանի ետին և առաջնային մասերում, գունավոր հախճապակիներ են՝ 1.15 և 1.95 մետր[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 https://iranarchpedia.ir/entry/22897
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 https://www.paymanonline.com/معماری-کلیساهای-اصفهان/
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.norjugha.ir/հայոց-եկեղեցիներ/գրիգոր-լուսաւորիչ-եկեղեցի.html
  4. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  5. «Լուսիկ Ավագյան, Նոր Ջուղայի հայկական եկեղեցիները» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
  6. 6,0 6,1 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
  7. کلیسای گریگور (لوسارویچ مقدس)، اصفهان
  8. کلیسای گریگور لوساووریچ مقدس