Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Գյումրի)

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կամ Գեղցոնց ժամ, եկեղեցի Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Եկեղեցին կառուցվել է 1870-1880 թթ.՝ Գյումրիի Ձորի թաղի բնակիչների հանգանակություններով։ Եկեղեցին ունեցել է եռանավ, կենտրոնագմբեթ կառույց և փոքր զանգակատուն։ Եկեղեցու հարակից տարածքում գտնվող բնակչությունը զբաղվել է հողագործությամբ և անասնապահությամբ։ Դրա համար էլ ժողովուրդը եկեղեցին անվանել է Գեղցոնց ժամ։ Սովետական միության տարիներին եկեղեցու գմբեթը քանդել են և եկեղեցին վերածել են պահեստի։ 1988 թ.-ի Սպիտակի երկրաշարժի պատճառով եկեղեցին խարխլվել է, բայց չի փլվել։ Լրացուցիչ ամրությունների միջոցով կանգնեցրել են եկեղեցու հետագա փլուզումը, բայց եկեղեցին այդպես էլ չեն վերանորոգել։ 2003 թ.-ին եկեղեցին ինքնափլուզվել է։ Կանգուն է մնացել միայն ժամերգության գավիթը։ Ժողովուրդը այցելում է եկեղեցի և մոմ վառում։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք և եկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՀայաստան Հայաստան Շիրակի մարզ, Գյումրի
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՇիրակի թեմ
Հոգևոր կարգավիճակԳործող
Մասն էԱրգելոց «Կումայրի»
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածԳրիգոր Լուսավորիչ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ1870-1980
Գմբեթ1
Քարտեզ
Քարտեզ
 Saint Gregory the Illuminator Church, Gyumri Վիքիպահեստում

2014 թ.-ին սկսվել են եկեղեցու վերականգման աշխատանքները։

2015 թ.-ին վերակառուցված եկեղեցին արդեն գործում է։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել