Սուրբ Գեորգ եկեղեցի (Գյումրի)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գեորգի եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գեորգ, հունական եկեղեցի Հայաստանի Գյումրի քաղաքում։ Եկեղեցին կառուցվել է Բայանդուր գյուղի բնակիչների ջանքերով՝ 1850 թվականին՝ Ուռումների թաղամասում։ Եկեղեցին գտնվելիս է եղել Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու դիմաց՝ ներկայիս քաղաքային շուկայի տարածքում գտնվող Ստեփան Շահումյանի արձանի տեղում։
Սուրբ Գեորգ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և քանդված եկեղեցի |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Հայաստան Շիրակի մարզ, Գյումրի |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Շիրակի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Քանդված |
Հիմնական ամսաթվերը | 1850 |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 1850 |
Հիմնադրված | 1850 |
Գմբեթ | 2 |
Surb Georgi church in Gyumri Վիքիպահեստում |
Եկեղեցին ըստ ժամանակակիցների այն աստիճան է շրջապատված եղել խանութներով ու արհեստանոցներով, որ հազիվ է տեսանելի եղել։
Եկեղեցու կառուցմանը աջակցել է Սերգեյ Մերկուրովի պապը՝ Ֆյոդոր Մերկուրովը։
Սուրբ Գեորգ եկեղեցին քանդել են 1933-1934 թվականներին։ Հունական եկեղեցուց պահպանվել է միայն մի բարձաքանդակ, որը պատկերում է Սուրբ Գեորգին ձիու վրա նստած[1]։
Բարձաքանդակը 2015 թվականին տեղադրվել է Գյումրի վերականգնված Գեղցոնց ժամում` ներսի կողմից՝ գլխավոր մուտքի վերևում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Սբ. Գեորգ հունական եկեղեցի». Վերցված է 2015 Օգոստոսի 3-ին.