Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի (Տացինսկայա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի (ռուս.՝ Церковь Рождества Пресвятой Богородицы), ուղղափառ տաճար Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տացինսկայա ստանիցայում[1]։ Ենթարկվում է Ռուս Ուղղափառ եկեղեցու Վոլգոդոնսկի և Սալսկի թեմի Ուստ-Դոնեցկի գործակալությանը։

Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի
ռուս.՝ Церковь Рождества Пресвятой Богородицы
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՏացինսկայա
Դավանանքուղղափառություն
Հիմնական ամսաթվերը1993
Հիմնադրված1993
Քարտեզ
Քարտեզ
blag-ud.cerkov.ru

Հասցեն`Ռոստովի մարզ, Տացինսկի շրջան, Տացինսկայա ստանիցա, Կալինինի հրապարակ։

Պատմություն

խմբագրել
  Արտաքին պատկերներ
  Եկեղեցու լուսանկարը
  Ներքին տեսքը

Մինչև 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունը գյուղում եղել է երկու տաճար։ Երկուսն էլ ավերվել են մինչև պատերազմը. 1930-ական թվականների սկիզբին քանդվել է Սուրբ Նիկողայոս եկեղեցին, իսկ 1937 թվականին քանդել են նաև երկրորդ տաճարը` տեղը դնելով փայտե ժամանակավոր եկեղեցի, որը շուտով վերածվեց հացահատկի պահեստի, իսկ հետո քանդվեց։ 1946 թվականին, օգտագործելով փայտե եկեղեցուց մնացած նյութերը, ստանիցայի բնակիչները կառուցեցին աղոթքի տուն, որտեղ և կատարում էին ժամերգությունները մինչև 1960-ական թվականները։ Խրուշչովյան ժամանակներում փակվեց, իսկ ծուխը հանվեց գրանցումից[2]։

Տացինսկայա ստանիցայի Սուրբ Աստվածածնի ծննդյան ծուխը կրկին գրանցվել է 1989 թվականի նոյեմբերի 9-ին և տեղավորվել է Պեսչանայա, 27 հասցեում գտնվող աղոթքի տանը։ Առաջին հովիվ է դարձել քահանա Վիկտոր Վորոնովը։ Հաջորդ հովվի` ավագ երեց Ալեքսանդր Մինինի օրոք որոշվել է տաճար կառուցել Կալինինի հրապարակում։ Հիմնաքարի օծումը տեղի է ունեցել 1993 թվականի սեպտեմբերի 12-ին։ 1994 թվականին ծխի հովիվ է նշանակվել ավագ երեց Վասիլի Մաշտանովը, որը ստեղծվող տաճարի համար ընտրել է ճարտարապետ Ի. Վ. Գանուսի նախագիծը[3]։

Կառուցված եկեղեցում առաջին ժամերգությունը տեղի է ունեցել 1999 թվականի սեպտեմբերի 21-ին։ 2003 թվականին տաճարում կատարվել են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, պատրաստվել է պատկերակալ[2]։ 2010 թվականի մայիսի 21-ից եկեղեցու հովիվ է քահանա, երեց Ռոստիսլավ Սագինաշվիլին[4]։

Եկեղեցին գտնվում է Կալինինի հրապարակ, 42 հասցեով[5]։

Մինչև այս տաճարի կառուցումը Տացինսկի շրջանում ավելի քան կես դար չի եղել ոչ մի գործող եկեղեցի, բացի նախապատերազմյան տարիներին քանդված Կարպովո-Օբրիվսկի գյուղի Աստվածածնի «Օդիգիտրիա» սրբապատկերի եկեղեցուց։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել