Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի (Ստեֆանիդինոդար)

Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի (ռուս.՝ Церковь Рождества Пресвятой Богородицы), ուղղափառ եկեղեցի Ռուսաստանի Ռոստովի մարզի Ստեֆանիդինոդար գյուղում։ Ենթարկվում է Ռոստովի և Նովոչերկասկի թեմի Ազովի գործակալությանը։

Սուրբ Աստվածածնի ծննդյան եկեղեցի
ռուս.՝ Церковь Рождества Пресвятой Богородицы
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունՍտեֆանիդինոդար (Ազովի շրջան) և Ազովի շրջան
Դավանանքուղղափառություն
Քարտեզ
Քարտեզ

Հասցեն` Ռոստովի մարզ, Ազովի շրջան, գյուղ Ստեֆանիդինոդար, Խաղաղության փողոց, 43վ[1]։

Պատմություն խմբագրել

  Արտաքին պատկերներ
  Եկեղեցին 2014 թվականին
  Տարածքի մուտքը
  Եկեղեցու տեսքը ցանկապատով

Ստեֆանիդինոդար գյուղում առաջին տաճարի կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ, այն կառուցվել է մոտավորապես 1870-ական թվականներին։ Եկեղեցին եղել է փայտե, երեք գմբեթով և զանգակատնով։ Եկեղեցու տարածքում գտնվել է աղյուսե պահակատուն, որտեղ կերակրել և ապաստան են տվել աղքատներին[2]։

Վերապրելով 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունը և Քաղաքացիական պատերազմը, տաճարն ավերվել է 1930-ական թվականների երկրորդ կեսին։ Եկեղեցու նոր պատմությունը սկսվել է ԽՍՀՄ փլուզումից հետո։ Գյուղի հավատացյալներին տրամադրվել է մի տուն, որը վերածվել է աղոթքի տան։

2009 թվականին հիմնադրվել և օծվել է հուշաքարը, և սկսվել է փայտե եկեղեցու կառուցումը։ Գյուղի բնակիչներին օգնություն է ցուցաբերել կազակական զորական «Դոնի Մեծ զորք» ընկերության ատաման Վիկտոր Վոդոլացկին, որը ծնվել է այս գյուղում։ Տաճարը կառուցվել է երեք տարում, այն օծել է Ռոստովի և Նովոչերկասկի մետրոպոլիտ Մերկուրին[3]։

Քահանան է երեց Սերգեյ Ալեքսանդրովիչ Վասիլևը[4]։

Ներկայումս տաճարում գործում է կիրակնօրյա դպրոց, «Սպաս» դպրոցում ընթանում են մարտական արվեստի մարզումներ։ 2016 թվականի հուլիսին տաճարի տարածքում բացվել է մանկական ռազմահայրենասիրական հավաք[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Церковь Рождества Пресвятой Богородицы (Стефанидинодар)
  2. История прихода
  3. Церковь Рождества Пресвятой Богородицы
  4. «Иерей Васильев Сергей Александрович». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  5. «На территории храма Рождества Пресвятой Богородицы с. Стефанидинодар Азовского района состоялось открытие военно-патриотических сборов». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել