Սուրբ Աստվածածին վանք (Արգելան)

Արգելանի Սուրբ Աստվածածին վանք, հայկական վանք Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Առբերանի գավառում, Ծաղկանց լեռների հարավային լանջին, բարձր քարաժայռի վրա։

Սուրբ Աստվածածին վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՄեծ Հայքի Վասպուրական նահանգի Առբերանի գավառ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Առաջին հիշատակում13-րդ դար

Պատմություն խմբագրել

Հիշատակվում է 13-րդ դարից, Տեր Հուսկանորդի Ստեփանոսի անվան հետ կապված։ 1251 թվականին, վերջինիս մահից հետո նրա գերեզմանի վրա, վանքից ոչ հեռու, հիմնվել է Բերկրիի Ս. Ստեփանոս վանքը, և երկու վանքերը մեկ միաբանություն են կազմել։ 15-րդ դարում դարձել է առաջնորդանիստ, այստեղ գործել է գրչության կենտրոն։ 1462 թվականին վանք է այցելել Աղթամարի Զաքարիա կաթողիկոսը։ 16-րդ դարում վանքում գործել են գրիչ և տաղասաց Եղիա Բերկրեցին ու Անդրեաս Արգելանցին։

19-րդ դարում վանքն ունեցել է ընդարձակ հողամասեր և արոտավայրեր։ Վանքի այսօր կանգուն եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի արտաքին ճակատների երեսապատման սրբատաշ քարերը շրջակայքի բնակիչները պոկել են[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 142 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։

Գրականություն խմբագրել

  • Շերենց Գ., Սրբավայրեր, Թ., 1902:
  • Ոսկյան Հ., Վասպուրական-Վանի վանքերը, հ. 1, Վնն., 1940: