Սուրբ Աստվածածին եկեղեցի (Փարաքար)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում, Վաղարշապատի տարածաշրջանի Փարաքար գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԳյուղատեղի «Փարաքար»
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված19-րդ դար

Փարաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցի[2] կառուցվել է 1855 թվականին, եկեղեցին հիմնադրվել է և կառուցվել է Տ. Տ. Ներսես Աշտարակեցի Կաթողիկոսի և Փարաքարցի Փիլիպոս Տեր-Մարտիրոսյան հորդորով։ Եկեղեցին բազիլիկ տիպի կառույց է, կառուցված է կարմիր տուֆից։ Եկեղեցին ունի նաև զանգակատուն, որը գտնվում է տանիքին։ Ժամանակի ընթացքում եկեղեցին մատվնել է անուշադրության և որոշակի հատվածներում քանդվել է։ 1982-1992-ական թվականների ընթացքում եկեղեցին վերանորոգվել է Փարաքար գյուղի բնակիչների աջակցությամբ։

Եկեղեցին այժմ գործում է, իսկ հոգևոր հովիվն է Տ. Պարթև քահանա Աշուրյանը։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Փարաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.
  2. «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.