Սուրբ Աստվածածին եկեղեցի (Տողնիան)

եկեղեցի

Տողնիան գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի մարզի Տողնիան գյուղում։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԿախեթի մարզ

Պատմություն խմբագրել

1818 թվականից կա արձանագրություն Տողնիան գյուղի փայտաշեն հայկական եկեղեցու մասին։ Այն կառուցվել է գյուղի հայերի կողմից[1]։ 1839-1840 թվականների վավերագրերում եկեղեցին հիշատակվում է Նոր Կիրակի անվամբ[2]։ 1841 թվականից հետո վավերագրերում եկեղեցին հիշատակվում է Սբ. Թովմա անվամբ[3]։ Եկեղեցին Սուրբ Աստվածածին է հիշատակվում 1878 թվականի և դրանից հետո վավերագրերում[4]։

Եկեղեցու անվանափոխությունն առհասարակ տեղի է ունենում միայն օծումից հետո, իսկ օծման հանդես կատարվում է հին շենքը վերակառուցելուց կամ նորոգելուց հետո։ Հավանական է, որ եկեղեցին 19-րդ դարում ամենաքիչը երկու անգամ վերանորոգվել է։

1900 թվականի փաստաթղթերից մեկում նշված է Սբ. Աստվածածին փայտաշեն եկեղեցու հնացած լինելու մասին[5], իսկ 1908-10 թվականների վավերագրերում նշված է, որ Տողնիանում այլևս հայոց եկեղեցի չկա[6] հայոց փայտաշեն եկեղեցին կրկին հիշվում է 1912 թվականին[7]։

1818 թվականին գյուղին հովվել է Թելավի քահանա Տեր Մարտիրոս Տեր-Սահակյանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 2569, թ. 15
  2. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 457, թ. 64, գ. 3798, թ. 31
  3. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3802, թ. 33
  4. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3870, թ. 57, գ. 3896, թ. 6
  5. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3905, թ. 8
  6. ՀԱԱ, ֆ. 35, ց. 1, գ. 559, թ. 21, նաև՝ ֆ. 53, ց. 1, գ. 3917, թ. 5
  7. ՀԱԱ, ֆ. 53, ց. 1, գ. 3919, թ. 52-53

Արտաքին հղումներ խմբագրել