Սուրբ Աստվածածին եկեղեցի (Սարատով)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)
Սարատովի Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական եկեղեցային համալիր Ռուսաստանի Դաշնության Սարատով քաղաքում։ 2007 թ.-ին սկսված Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը իրականացվում է Սարատովի օդանավակայանի տարածքում[1]։
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Սարատովի հայկական եկեղեցին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Սարատովի մարզ, Սարատով |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ |
Հոգևոր կարգավիճակ | կառուցվող |
Հիմնական ամսաթվերը | 2007 |
Ներկա վիճակ | Կանգուն |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 2007 թ. |
Կառուցման ավարտ | 2018 թ. |
Հիմնադրված | 2007 |
Գմբեթ | 1 |
Շինանյութ | մոնոլիտ բետոն, տուֆ |
Armenian Church, Saratov Վիքիպահեստում |
Այս համալիրը հայկական համայնքը կառուցում է տասնմեկերորդ տարին։ Համայնքը ընդգրկում է Սբ.Աստվածամոր եկեղեցին, կիրակնորյա դպրոց, թանգարան, գրադարան, բացմապրոֆիլային սպորտային ակումբ և «Կռունք» հայկական համայնքի մշակութային կենտրոն 1500 ք.մ. ընդհանուր տարածքով։ Համալիրը կառուցվում է արտակարգ գեղեցիկ մի վայրում, որը կոչվում է «Սոկոլովայա գորա» (ռուս.«Բազեի սար»)[2]։
Համալիրի շինությունները կառուցված են մոնոլիտ բետոնից և երեսապատված հանրահայտ հայկական տուֆից, որը ունի նարնջակարմիր գույնի է։ Քարտաշ և նկարիչների վարպետները, որոնց թվում են Լևոն Զաքարյանը, Էդգար Պետրոսյանը, Լիանա Պետրոսյանը, Հովհաննես Դարբինյանը և Զավեն Գևորգյանը, սկսել են գմբեթի գեղանկարչության աշխատանքը, իսկ քարտաշները վերջացնում են ներքին զարդերը[3]։ Եկեղեցու տակ, որը ունի 33 մ բարձրություն, 408 ք.մ. տարածք և մինչև 400 մարդ տարողունակություն, տեղակայվելու է թանգարանը[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 9-ին.
- ↑ http://noev-kovcheg.ru/mag/2014-15-16/4684.html
- ↑ http://www.vzsar.ru/news/2017/05/30/v-armyanskoi-cerkvi-saratova-rabotaut-hydojniki-i-kamnerezy.html
- ↑ http://turbina.ru/guide/Saratov-Rossiya-88628/Otzyvy/Tchto-delat-dostoprimetchatelnosti/Arkhitektura-Pamyatniki/3/0/Armyanskaya-tserkov-Svyatoy-Bogoroditsy-51854/Otzyv/Armyanskaya-tserkov-Svyatoy-Bogoroditsy-80594/