Սուրբ Աստվածածին եկեղեցի (Շոշ)

Սուրբ Աստվածածին, 19-րդ դարում կառուցված հայ առաքելական եկեղեցի Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ գյուղի հյուսիս-արևմտյան եզրամասում։ Եկեղեցու շուրջը տարածվում է հին ու նոր գերեզմանոցը[1]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱրցախ Արցախ
ՏեղագրությունՇոշ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմԱրցախի թեմ
Քարտեզ
Քարտեզ

Հորինվածք խմբագրել

 
Սուրբ Աստվածածին եկեղեցու մուտքը, 2017 թվական

Սուրբ Աստվածածինը հորինվածքով ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է։ Այն կառուցված է փոքր ու միջին չափերի սպիտակավուն, անմշակ ու կիսամշակ կրաքարով։ Սրբատաշ են միայն մուտքի, լուսամուտների եզրաքարերը և պատերի անկյունաքարերը։ Մուտքը հարավային կողմից է։ Եկեղեցին ունի ցածրիկ բեմ և երկու ավանդատուն։ Պատերին ագուցված են փոքրիկ խաչքարեր և տապանաքարեր, որոնք թվագրվում են 17-18-րդ դարերին։

Շքամուտքի վերնամասի արձանագրությունը.

  Յիշատակ կառուցեց ս[ու]րբ/ եկեղեցիս շուշվեցի Բաղ/դասար ս[ա]ր[կաւա]գն Աբարեանց/ ու իր ընկեր Առուսդամ Գափ/իեան Խառադեա[ն]ց. 1918 թ./, որ (է) ցորնի փո[ւ]թ էր 20 ր[ուբլի]։  

Ավագ խորանի աջակողմյան արձանագրությունը.

  Յիշատակ կառու/ցեց եկեղեցիս շուշ/վեցի Բաղտասարը, հոգւ[ո]ցն փրկութեան/՝ իր և իր կին Մարգա/րիտի Աբարեանց, 1915 թ.  

Պատմություն խմբագրել

Եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են։

Վիճակ խմբագրել

Խորհրդային տարիներին օտագործվել է տնտեսական նպատակներով։ Արցախյան պատերազմների ժամանակ եկեղեցին չի տուժել։ Վերանորոգման աշխատանքներն ավարտվել են 2022 թվականին[2]։ Վերանորոգման ժամանակ, նախկին, չպահպանաած զանգակատան փոխարեն հավելվել է նորը։

2023 թվականին Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումներից հետո Շոշ գյուղը հայաթափվել է և հայտնի չէ եկեղեցու ներկայիս վիճակի մասին։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Շոշի սբ․ Աստվածածին եկեղեցին». Monument Watch. 2022 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. «Ասկերանի շրջանի Շոշ համայնքում վերանորոգվում է Սուրբ Աստվածածին եկեղեցին». oragir.news. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 2-ին.