Սուրբ Աստվածածին եկեղեցի (Շիրակավան)

եկեղեցի

Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Շիրակի մարզի Շիրակավան գյուղում[1]։ Եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2015 թվականի հունիսին, իսկ կառուցումն ավարտին է հասել 2016 թվականի հունիսի 4-ին[2]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՇիրակավան
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՇիրակի թեմ
Հիմնական ամսաթվերըհունիսի 4, 2016
Հիմնադրվածհունիսի 4, 2016

Պատմություն

խմբագրել

1820 թվականից գյուղը ունեցել է եկեղեցի, որը սակայն Ախուրյանի ջրամբարի կառուցման հետևանքով մնացել է ջրի տակ։ Տեղացիների պատմելով երկար տարիներ ջրի տակից վառ լույս էր արձակվում, հենց նույն տեղից, որտեղ եկեղեցու խորանն էր[3]։ Տարիների ընթացքում 17-րդ դարի եկեղեցու քարերը դուրս են բերվել ջրից՝ նոր եկեղեցի կառուցելու նպատակով, սակայն երկար տարիներ չի հաջողվել այն կառուցել։ Այդ քարերի մասն օգտագործվել է նոր եկեղեցու շինարարության ժամանակ։ Եկեղեցու շինարարությունը հովանավորել են ծնունդով շիրակավանցի մոսկվաբնակ Թավրիզյան եղբայրները[1][4]։

Կառույց

խմբագրել

Եկեղեցին միանավ բազիլիկ կառույց է՝ արևմտյան մուտքի մոտ կից զանգակատնով։ Զանգակատունը կառուցված է կարմիր տուֆով, իսկ բուն եկեղեցին՝ սև և կարմիր տուֆերով, հիմքում օգտագործվել են Ախուրյանի ջրամբարի տակ մնացած 17-րդ դարի եկեղեցու քարերը։ Խորանի աբսիդը կիսաշրջանաձև է, երկու կողմերում ունի ավանդատներ։ Եկեղեցու արևմտյան մուտքի երկու կողմերին ունի մեկական լուսամուտ, հարավային և հյուսիսային պատերին՝ երեքական լուսամուտներ։

Եկեղեցին հարուստ է որմնանկարներով։ Խորանում բեմաքարի մոտ երկու հրեշտակների որմնանկարներ են, իսկ նրանցից վերև պատկերված է Հիսուս Քրիստոսը։ Արևմտյան մուտքի երկու կողմերում պատկերված են քրիստոնեությունը Հայաստան բերած երկու առաքյալները՝ Բարդուղիմեոսը ու Թադևոսը։

Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարների ցանկ

խմբագրել

Ստորև ներկայացվում է Շիրակավանի Սուրբ աստվածածին եկեղեցու որմնանկերի ցանկը։

# Պատկեր Անուն Լրացուցիչ տվյալներ
1   Սուրբ Բարդուղիմեոս Պատկերված է արևմտյան մուտքից հարավ։
2   Սուրբ Թադեոս Պատկերված է արևմտյան մուտքից հյուսիս։
3   Քարոզ Պատկերված է հյուսիսային պատին։
4   Մկրտություն Պատկերված է հյուսիսային պատին։
5   Մարիամ Աստվածածինը մանուկ Հիսուս Քրիստոսը գրկին Պատկերված է հարավային պատին։
6   Հիսուս Քրիստոս Պատկերված է խորանի կիսաշրջանաձև աբսիդի ճակատին։
7   Հրեշտակներ Պատկերված է խորանի կիսաշրջանաձև աբսիդին։
8   Զարդանախշ Պատկերված է արևելյան պատին՝ խորանից հյուսիս։
9   Զարդանախշ Պատկերված է արևելյան պատին՝ խորանից հարավ։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Շիրակավան համայնքում բացվեց «Սուրբ Աստվածածին» եկեղեցին».
  2. «Շիրակավան գյուղում օծվել է նորակառույց Ս. Աստվածածին եկեղեցին».
  3. «Լույս արձակող եկեղեցին».
  4. «Սահմանամերձ Շիրակավանն արդեն եկեղեցի ունի».