Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մրգաշատ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՄրգաշատ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված19-րդ դար
17 մետր
Երկարություն33 մետր
Լայնություն17 մետր
Քարտեզ
Քարտեզ

Մրգաշատ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1865 թվականին, որից հետո՝ 1903 թվականին օծվել է։ Եկեղեցու կառուցման տեղում նախկինում եղել է մատուռ։

Եկեղեցին բազիլիկ տիպի կառույց է, հողածածկ տանիքով, կառուցված է սև և դեղին տուֆ տեսակի քարից, նրա չափսերն են (33 x 17) մետր։ Եկեղեցուն կից եղել է նաև դպրոց։

Խորհրդային անաստվածության տարիներին մասնավորապես 1937 թվականից մինչև 1980 թվականը եկեղեցին վերածված է եղել ցորենի պահեստի։

2007 թվականին սկսվեց եկեղեցու վերանորոգումը։ Վերանորոգման աշխատանքներին իրենց աջակցությունը ցուցաբերեցին բարերարներ Տեր և Տիկին Մազմանյանները, որոնց միջնորդեց Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Սակայն վերանորոգման աշխատանքները դադարեցին ֆինանսական խնդիրների պատճառով, որից հետո եկեղեցուն իրենց աջակցությունը ցուցաբերեցին Խլղաթյան եղբայրները, Կարեն Մրկրչյանը և համայնքապետը, որի արդյունքում էլ ավարտվեց եկեղեցու վերանորոգման աշխատանքները։

2011 թվականի հոկտեմբերի 15-ին եկեղեցին վերաօծվեց ձեռամբ թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի։

Եկեղեցու առաջին վանահայրն է եղել Տ. Գարեգին քահանան։ 2012 թվականից մինչև 2016 թվականը հոգևոր հովիվն էր Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը, իսկ 2018 թվականին նշանակվել Տ. Սահակ քհն. Մարտիրոսյանը։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մրգաշատի Սուրբ Աստվածածին եկեղեցի». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.