Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մեծ Շուլավեր)

Սուրբ Աստվածածին եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի, Մառնեուլի շրջանի, Մեծ Շուլավեր գյուղի Զագամեցոց կոչված թաղում, կառուցվել է 19-րդ դարում։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԲուրմա (Մառնեուլի շրջան)
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Օծման թվական2013
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված19-րդ դար
11 մետր
Երկարություն1830 մետր
Լայնություն11 մետր
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնադրման մասին ստույգ տվյալներ առկա չեն, սակայն որոշ տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն կառուցվել է 19-րդ դարի առաջին կեսին։

Համանուն եկեղեցու տեղում եղել է միջնադարյան հայկական կիսավեր եկեղեցի։

1841-1842 թվականներին արդեն իսկ պատրաստ էր նոր եկեղեցու կառուցման հատակագիծը, իսկ 1844 թվականին թեմի առաջնորդ Սարգիս արքեպսսկոպոս Ջալալյանցի ձեռամբ կատարվեց հիմնօրհնեքը։

Եկեղեցին բազում անգամներ վերանորոգվել է․ 1862-1864 թվականներին եկեղեցին հիմնանորոգվել է, որի մասին կան արձանագրություններ, եկեղեցու մուտքի բարավորին։

1879 թվականին վտանգված էր եկեղեցուն կից զանգակատունը, որը վերակառուցվեց մինչև 1887 թվականը ընկած ժամանակահատվածում։

19-րդ ից 20-րդ դարերի ընթացքում նույնպես իրականացվել են վերանորոգման աշխատանքները, մասնավորապես՝ 1916 թվականին վերանորոգվել է եկեղեցու տանիք և պատերը։

Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին գործել է մինչև 1920-ական թվականները, որից հետո փակվել է և վերածվել է պահեստի։

1989-1990-ական թվականներին գյուղի հայաբնակների կողմից եկեղեցին վերանորոգվել է, իսկ 1998 թվականին թամի առաջնորդ Գևորգ արքեպսսկոպոս Սերայդարյանը եկեղեցուն ծառայող է նշանակել Վահան Ասլամազյանին։

Եկեղեցին կառուցաված է անմշակ քարերով, կամարակապ և եռասյուն կառույց է։ Սյուները և կամարները սրբատաշ քարից են։ Եկեղեցին ունի երկու մուտք մեկը հյուսիսից, մյուսը արևմուտքից, եկեղեցու չափսերն են (18,30 x 11,00) մետր։ Եկեղեցուն կից արևմտյան կողմում զանգակատունն է։

Եկեղեցու հոգևոոր կազմը եղել է՝ Մովսես քհն. Տեր-Գրիգորյանը, Պողոս ավագ քհն. Իսահակյանը, Հովհաննես քհն. Մարտիրոսյանը, Իսահակ քհն. Ավետիսյանը, Մկրտիչ քհն. Տեր-Եղիազարյանցը։

2013 թվականի դեկտեմբերի 21-ին եկեղեցին վերաօծվեց ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի և հոգևոր դասի ներկայացուցիչների։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Aleks_El_Dia. «ՇԱՀՈՒՄՅԱՆ, ՄԵԾ ՇՈՒԼԱՎԵՐ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)