Սուրբ Աստվածածին եկեղեցի (Խոյլու)

հայկական չգործող եկեղեցի Ադրբեջանի Խոյլու գյուղում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայկական եկեղեցի ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Գորանբոյի շրջանի (նախկին Կասում Իսմայիլովի շրջանի) Խոյլու (en) գյուղում։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԱդրբեջանգ. Խոյլու (en), Գորանբոյի շրջան, Ադրբեջան
Ներկա վիճականհայտ
Ճարտարապետական ոճՀայկական
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Մինչև 1850-ական թթ. սկզբները գյուղը եկեղեցի չի ունեցել, և ծիսական արարողությունները կատարվում էին Ղարադաղլուի եկեղեցում, կամ էլ քահանա էր հրավիրվում հարևան գյուղերից[1]։

1861 թ. մի վավերագրում արդեն հիշվում է Սբ. Աստվածածին անվամբ եկեղեցին։ Այստեղից հետևում է, որ այն կառուցվել է 1850-ական թթ. 2-րդ կեսին[2]։

1905 թ. նոյեմբերին թուրք խուժանը հրդեհում է գյուղը, կողոպտում ու ավերում եկեղեցին։ Հետագայում, երբ իրավիճակը խաղաղվում է, բնակիչները վերադառնում են գյուղ, նորոգում եկեղեցին[3]։

Գանձակի հոգևոր վարչությունը 1911 թ. եկեղեցական գրքեր է տրամադրել նաև Սբ. Աստվածածին եկեղեցուն[4]։ 1935 թ-ից եկեղեցին օգտագործվել է որպես գրասենյակ[1]։ 1980-ական թթ. սկզբներին այն արդեն կիսավեր էր[1]։

Նորոգություն խմբագրել

Արդեն 1886 թ. հարց էր բարձրանում «մթին, անշուք և խարխուլ» եկեղեցու նորոգության վերաբերյալ[5]։ 1914 թ. Սբ. Աստվածածին եկեղեցին հերթական նորոգության ենթարկվելուց հետո օծել է թեմի առաջնորդ Լևոն եպիսկոպոսը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 425
  2. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3835, թ. 147-148
  3. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3764, թ. 278
  4. «Արարատ», 1911, էջ 522
  5. «Արձագանք», 1886, N 19, էջ 280
  6. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 409, ց. 1, գ. 2644, թ. 22