Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ենիքյոյ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Սարըյեր շրջանի Ենիքյոյ թաղամասում[1][2]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՍարըյեր և Ստամբուլի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Քարտեզ
Քարտեզ

Ըստ Ղուկաս վարդապետ Ինճիճյանի, Ենիքյոյում 1794 թվականին արդեն իսկ գոյություն ուներ Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Հիմնական վերանորոգության է ենթարկվել Հարություն ամիրա Նեվրուզի բարերարությամբ և պաշտանմունքի համար վացվել է 1834 թվականին՝ Ստեփանոս Բ Աղավնի Զաքարյան պատրիարքի ձեռամբ։

Վերջին անգամ եկեղեցին հիմնական վերանորոգման է ենթարկվել 2006 թվականին։ Օծվել և պաշտանմունքի համար վերաբացվել է ձեռամբ Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքի։

Եկեղեցու բակի մեջ թաղված են բարերարներ Վահան էֆենդի Արզումանը, տիկին Նազլ Վահանյանը և Սարգիս աղա Վահանյանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Surp Asdvadzadzin Kilisesi, Yeniköy. Türkiye: Türkiye Ermenileri Patrikliği.
  2. «Yeniköy Surp Asdvadzadzin Kilisesi - İstanbul'da Osmanlı Mimarisi - turanakinci.com». www.turanakinci.com (թուրքերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.