Սուրբ Աստվածածին եկեղեցի (Բաքըրքյոյ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի կամ (Ծնունդ Սուրբ Աստվածածնի եկեղեցի), հայ առաքելական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բաքըրքյոյ շրջանի Սակիզաղաջի թաղամասում[1][2]։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԲաքըրքյոյ
Քարտեզ
Քարտեզ
 Dzınunt Surp Asdvadzadzni Armenian Church Վիքիպահեստում

Եկեղեցին 1844 թվականին կառուցել է Օսմանյան կայսրության արքունի վառոդապետ Հովհաննես Տատյանը՝ Զեյթինբուրնուի երկաթի գործարանի հայ բանվորների խնդրանքով։ Եկեղեցին առաջին անգամ վերանորոգվել է 1847 թվականին, իսկ վերջին վերանորոգումը եղել է 1999 թվականին և պաշտանմունքի համար բացվել է ձեռամբ Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքի։

Եկեղեցու բակի մեջ թաղված է եկեղեցու հիմնադիր Հովհաննես Տատյանը և Տատյան տոհմի այլ ներկայացուցիչներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dzınunt Surp Asdvadzadzni Ermeni Kilisesi. Türkiye: Türkiye Ermenileri Patrikliği.
  2. «Kadasetli Patrik Sahak II., Bakırköy Dzınunt Surp Asdvadzadzni Kilisesi'nde Kutsal Sunu Ayinine Riyaset Etti». SAT-7 TÜRK HABER (թուրքերեն). 2020 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2024 թ․ մարտի 1-ին.