Սուրբ Աստվածածին եկեղեցի (Արթիկ)

Հայաստանի մշակութային ժառանգության հուշարձան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի կամ Փոքր Մարինե եկեղեցի[2], Հայ առաքելական եկեղեցի որը գտնվում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցուց դեպի արևելք, կառուցվել է 4-6-րդ դարերում։ Այս եկեղեցու հստակ կառուցման տարեթիվը հայտնի չէ, բայց ուսումնասիրելով եկեղեցու հատակագծային առանձնահատկությունները՝ կարելի այն վերագրել 4-ից 6-րդ դարերի կառույցի։

Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԱրթիկ[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերըանհայտ
Կազմված էԳերեզմանոց
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
ԱնվանվածՄարիամ Աստվածածին
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրվածանհայտ
Առաջին հիշատակում4-6 րդ դարեր
Քարտեզ
Քարտեզ
 Surb Astvatsatsin, Artik Վիքիպահեստում

Ճարտարապետություն

խմբագրել

Եկեղեցին եռանավ բազիլիկ և գմբեթավոր խաչաձև կառույց է, եկեղեցում պահպանվել է բազիլիկին բնորոշ արտաքին սրահների մնացորդներ, եռակենտրոն կամարներ ու թաղեր։ Սուրբ Աստվածածին եկեղեցու լուսամուտների չափերը և բացվածքները նման են այդ դարաշրջանի հուշարձաննեերին։ Եկեղեցու յուրահատուկ հատակագծային հորինվածքը, որը ներքուստ և արտաքուստ խաչաձև է, աչքի է ընկնում իր տարբեր խորության խաչթևերով։ Արևելյան հատվածի խորանավերը խաչթև են և կարճ, իսկ արևմտյանը՝ զգալի խորություն ունի։ Իսկ հարավային և հյուսիսային խաչթևերը միանման են և՛ խորությամբ, և՛ ձևով։

Դրանց արևելյան պատերում կան մեկական խորաձև, կիսաբոլորակ որմնախորշեր, արևելյան խաչթևը գմբեթարդային են, իսկ մյուսները՝ թաղային ծածկերով են, արևմտյան թևը երկար է, շրջապատված է եղել 4-5-րդ դարերին բնորոշ սյունասրահով։ Եկեղեցու մուտքերը արևմտյան և հյուսիսային կողմերում են։ Եկեղեցին քառախորան է, որոնցից հյուսիսաին խորանը դրված է կողմնային խոյակների վրա և ունի պայտաձև տեսք, իսկ մյուս երեքը ունեն կիսաշրջանի տեսք։

Տես նաև

խմբագրել

Արթիկի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Շիրակի մարզ)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «ԱՐԹԻԿԻ ՍԲ. ԳԵՎՈՐԳ». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 19-ին.