Սուրբծննդյան սագ (ուտեստ)

Սուրբ Ծննդյան սագ, Սուրբ Ծննդյան ավանդական, տոնական ուտեստ։ Այս տապակայի պատրաստման արմատները տանում են դեպի կաթոլիկ սովորույթները, երբ նոյեմբերի 11-ին նշվում էր Սուրբ Մարտինի օրը։

Սուրբծննդյան սագ
ՏեսակՈւտեստ
Ենթատեսակկերակուր
Առաջացման երկիր Չինաստան
Բաղադրամասեր
ՀիմնականՍագ, խնձոր, շագանակ, սալորաչիր, աղացած պղպեղ, սոխ
 Roasted goose Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ըստ լեգենդի՝ 1588 թվականի Ծննդյան տոներին անգլիական թագուհի Ելիզավետան ուտում էր տապակած սագ, երբ նրան հայտնեցին Իսպանիայի անպարտելի Ֆիլիպ IIնավատորմի ջախջախման մասին։ Նա համարեց տապակած սագը հաջողության նշան և այն հայտարարեց ամանորյա ուտեստ։ Տարիներ հետո տապակած սագը դարձավ եվրոպական երկրների Սուրբ Ծննդյան ամենասիրելի ուտեստը, չնայած Մեծ Բրիտանիայում այն արդեն փոխարինվել է հնդկահավով։

Սուրբ Ծննդյան սագը լցոնվում է խնձորով, հասուն շագանակով, սև սալորաչրով և սոխով, որպես համեմունք օգտագործվում է աղացած պղպեղ,թարխուն և այլն։ Գերմանիայում այն մատուցվում է կարմիր կաղամբի հետ միասին, իսկ Շվեյցարիայում՝ բրյուսելյան կաղամբի և խնձորի խյուսի հետ, որը շատ համեղ է։