Սուռակովի կապտաթիթեռ

միջատների տեսակ
Սուռակովի կապտաթիթեռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Կապտաթիթեռներ
Տեսակ Սուռակովի կապտաթիթեռ
Լատիներեն անվանում
Agrodiaetus surakovi


Սուռակովի կապտաթիթեռ (լատին․՝ Agrodiaetus surakovi), կապտաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Ոչ խոշոր չափի թիթեռ է, որի արուի առջևի թևի երկարությունը 17-19 մմ է։ Թևերի ընդհանուր գունավորումը մետաքսային երանգով երկնագույն է, իսկ ստորինի մակերեսն ունի հետին թևերի վրա լավ արտահայտված սեռին բնորոշ սպիտակ մանրագծեր[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հյուսիսարևմտյան Թուրքիայում և Հայաստանում։ Կենտրոնական Հայաստանում հայտնի է Կոտայքի մարզ (Գեղադիր, Գառնի գյուղերի շրջակայք), Վայոց ձորի (Մարտիրոս, Խնձորուտ, Գնիշիկ) մարզերից և «Խոսրովի անտառ» պետական արգելոցից[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են տրագանտներում, անտառի վերին եզրի չոր մարգագետիններում և տափաստաններում։ Հունիսի կեսից մինչև օգոստոսի կեսը տալիս են մեկ սերունդ։ Թրթուրը զարգանում է Astragalus brachycarpus բույսի տերևների վրա։ Ձմեռում են երկրորդ հասակի թրթուրները[1]։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Թվաքանակը բարձր չէ, իսկ թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Վտանգման հիմնական գործոննեն են խոպան հողերի հերկումը, խոտհունձը և անասունների գերարածեցումը։

Պահպանվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուռակովի կապտաթիթեռ» հոդվածին։