Սուպիլուլիումա, թագավորներ խեթական պետությունում։

Սուպիլուլիումա I, թագավոր մ․ թ․ ա․ մոտ 1397-1348 թվականներին։ Նրա օրոք խեթական պետությունը հասել է իր հզորության գագաթնակետին։ Իրեն է ենթարկել Հյուսիսային Ասորիքը, Արևմտյան Փոքր Ասիան և այլ երկրներ, Հայասայից նվաճել մի քանի գավառ։ Հայասայի Խուկկաննա (Հուկկաննա) թագավորի հետ կնքել է դաշինք և ձեռք բերել հզոր դաշնակից։ Եգիպտոսի հետ պահպանել է բարեկամական հարաբերություններ, սակայն գահակալման վերջին պատերազմ է ծագել երկու երկրների միջև, որում հաղթել Է Սուպիլուլիումա 1-ինը։ Սուպիլուլիումա 1-ինի գահակալման վերջին շրջանում Խեթական պետությունում բռնկած համաճարակը վատթարացրել է երկրի վիճակը։

Սուպիլուլիումա II-ը, գահակալել է մ․ թ․ ա․ 12-րդ դարի 1-ին քառորդին։ Նրա օրոք թրակափռյուգիական ցեղերը Բալկանյան թերակղզուց ներխուժել են Փոքր Ասիա և կործանել Խեթական պետությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 197