Սուն Վեն (չինարեն՝ 孙雯, ապրիլի 6, 1973(1973-04-06)[1], Շանհայ, Չինաստան), չինացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Ատլանտայի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։ 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։

Սուն Վեն
Քաղաքացիությունը  Չինաստան
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 6, 1973(1973-04-06)[1] (51 տարեկան)
Ծննդավայր Շանհայ, Չինաստան
Հասակ 162 սանտիմետր
Դիրք հարձակվող

Կարիերա խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Չինաստանի առաջնությունում հանդես է եկել Շանհայը ներկայացնող թիմում[2]։

Wusa լիգայի պատմության մեջ առաջին մրցախաղում ընտրվել է «Ատլանտա Բիտի» առաջին համարը։ 2001 թվականին ակումբի կազմում խաղացել է 13 համարով և օգնել է հասնել փլեյ-օֆֆի եզրափակիչ։

2002 թվականին խաղացել է 18 խաղ՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ «Ատլանտան» հասել է մինչև Wusa-ի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ։ 2003 թվականի հունվարին հեռացել է թիմից, որպեսզի կենտրոնանա աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու վրա[3]։

Ազգային հավաքական խմբագրել

Չինաստանի հավաքականում հանդես է գալիս 17 տարեկանից։ Հավաքականի կազմում խաղացել է աշխարհի չորս առաջնություններում։

1996 թվականին նա Ատլանտայի Օլիմպիկան խաղերում նվաճում է արծաթե մեդալ։ Հաջորդ Օլիմպիական խաղերի ժամանակ՝ 2000 թվականին, երեք խաղում խփել է 4 գոլ և դարձել է լավագույն ռմբարկու, սակայն նրա թիմը դուրս չի եկել խմբից։

1999 թվականի Աշխարհի առաջնության խաղարկությունում նա ստացել է մրցաշարի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկը» և «Ոսկե գնդակ»՝ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի համար։

2002 թվականին նա FIFA-ի կայքում անցկացված հարցման հիման վրա շահել է 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. «Hot? Chinese Star Sun Blazing». chicagotribune.com.
  3. «Chinese star leaves Atlanta to concentrate on World Cup». espnfc.com.
  4. «Michelle Akers Named FIFA Player of the Century». ussoccer.com.

Արտաքին հղումներ խմբագրել