Սուն Ցզի հայերեն ճիշտ ձևը՝ Սուն Ձը, ինչպես հնչում է չինարենում (չինարեն՝ 孫子, պարզեցված չինարեն՝ 孙子, մոտ մ. թ. ա. 544, Qi - մոտ մ. թ. ա. 496 կամ մոտ մ. թ. ա. 470, Gusu, Wu, Ճոու), չինացի ռազմական տեսաբան և մտածող (մ.թ.ա. 6-5-րդ դարեր), «Երկ ռազմարվեստի մասին» գրքի հեղինակ։ Սուն Ցզիի կյանքի և գործունեության մասին տեղեկությունները սակավ են և առասպելական բնույթի։ Ավանդվում է, որ նա իբր եղել է չինական Ու իշխանության զորավար, հաջողությամբ ղեկավարել է 30 հազարանոց բանակ և տարել բազմաթիվ փայլուն հաղթանակներ։

Սուն Ցզի
孫子
Ծնվել էմոտ մ. թ. ա. 544 Qi
Մահացել էմոտ մ. թ. ա. 496 կամ մոտ մ. թ. ա. 470 Gusu, Wu, Ճոու
ՔաղաքացիությունQi և Wu
Մասնագիտությունգրող, փիլիսոփա և ռազմական գործիչ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն և Ռազմական ստրատեգիա
Տիրապետում է լեզուներինչինարեն[1]
Երեխա(ներ)Sun Ming Zi?
Հայր孙凭
 Sun Tzu Վիքիպահեստում

Սուն Ցզիի երկը բաղկացած է 13 գլխից, որից յուրաքանչյուրը (բացի 12-րդից) ունի ծանոթագրությունների բաժին։ «Երկ ռազմարվեստի մասին» գիրքը հայերեն է թարգմանվել (ոչ բնագրից, այլ ռուսերեն թարգմանությունից) և լույս տեսել 2006 թվականին, և վերահրատարակվել 2007 թվականին՝ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սուն Ցզի հոդվածին
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուն Ցզի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուն Ցզի» հոդվածին։