Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուլեմա (այլ կիրառումներ)

Սուլեմա, բերդ Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառում, Սուլեմա գետակի աջ ափին, բարձրադիր բլրի գագաթին։ Ստեփանոս Օրբելյանը վկայում է, որ Սուլեման հիմնադրվել է հայ Արշակունիների թագավորության ժամանակ, Վայոց ձոր գավառի Սուլեմա իշխանի ձեռքով։ Ըստ նույն պատմիչի, 364 թվականին Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծին Կեսարիա ուղեկցող իշխանները վերադարձին Սուրբ Մամասի մասունքները բերել ու ամփոփել են Սուլեմա անառիկ դղյակի մոտ։ Բերդի մասին այլ տեղեկություններ չեն հանդիպում։ Սուլեմաի տեղում տակավին պահպանվում են պարիսպների ու աշտարակների փլատակները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 184