Սոցիալական պարեր (անգլ.՝ social dance), աշխարհի տարբեր ազգերի պարային ոճերի կատեգորիա է, որով զբաղվում են ոչ որպես մրցույթ, այլ որպես ժամանց, զուգընկերների միջև կիսելով դրական զգացմունքները:

BSW2010- 148bis.jpg

Սոցիալական պարերի մեծ մասը զուգապարեր են։ Սոցիալական պարերի ժամանակ հաճախ կատարվում է զույգերի փոխանակում[1]։

Social Dancing Group Class.jpg

Հայտնի սոցիալական պարերի շարքերի մեջ ընդգրկված են`

  • արգենտինական տանգո
  • բալբոա
  • բաչատա
  • բուգի-վուգի
  • վալս
  • վեստ կոստ սվինգ
  • զուկ
  • իռլանդական սետ-պարեր
  • կիզոմբա
  • լինդի-հոպ
  • մաշիշե
  • մերենգե
  • ռեգետոն
  • ռուեդա
  • սալսա
  • սալսա դե գաֆիերա
  • սեմբա
  • ֆորո
  • հասթլ
  • տրաիբլ

և ուրիշներ։

Սոցիալական պարերը լինում են ինչպես հասարակ կատարման մեջ, այնպես էլ պահանջում են որոշակի հմտություն։ Ի հակադրություն, օրինակ, պարահանդեսային պարերի սոցիալական պարերում երկար ու բարդ սխեմաներ չկան, ժամանակակից սոցիալական պարերի մեծ մասը իմպրովիզացիա է։ Քանի որ ճշգրիտ սխեմաներ չկան, առաջնային նշանակություն է ստանում վարումը։ Գոյություն ունի այս հարցի բազմաթիվ տեսական մշակումներ։ Զուգընկերուհու վարման տեխնիկա՝ սոցիալական պարի զուգընկերների համար առավել բարդ բաղադրիչներից մեկն է։ Զուգընկերուհու խնդիրը մի փոքր այլ է՝ լսել, զուգընկերոջը և գեղեցիկ կատարել իրենց շարժումները։

Սոցիալական պարերը հիմնված են մարդկանց միջև ակտիվ շփման վրա, որոնց համար պարը դառնում շփման մի ձև։ Սոցիալական պարեր սովորեցնող ակումբների մեծ մասում, պարերի հետ պարբերաբար կազմակերպվում է պարայն երեկոներ, համատեղ տոներ և ծննդյան արարողություններ, արշավներ և նմանատիպ միջոցառումներ։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Dance Terminology Notebook. Skippy Blair. 1994. Altera Publishing. page 65. ISBN 0-932980-11-2.

Արտաքին հղումներԽմբագրել