Սորոսի ժամանակակից արվեստի կենտրոն

Սորոսի ժամանակակից արվեստի կենտրոն Մոսկվայում (ռուս.՝ Центр современного искусства Сороса), ժամանակակից արվեստի կենտրոն Մոսկվայում, որը հիմնադրվել է 1992 թվականին, Բաց հասարակություն հիմնադրամի կողմից։

Սորոսի ժամանակակից արվեստի կենտրոն
Տեսակբիզնես ձեռնարկություն
Ղեկավարության նստավայրՄոսկվա, Ռուսաստան

Պատմություն խմբագրել

Ժամանակակից արվեստի կենտրոնը հիմնադրվել է Մոսկվայում, Սովետսկի խուդոժնիկ հրատարակչության նախկին շենքում, Բաց հասարակություն հիմնադրամի կողմից, որը նմանատիպ կենտրոններ է հիմնել Հունգարիայում, Պրահայում, Վարշավայում և Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի այլ երկրներում։

Կենտրոնը գոյություն է ունեցել 1992-2000 թվականներին։ Այն առաջին ինստիտուտներից է, որ Ռուսաստանում սկսել է ժամանակակից արվեստի աջակցմանն ուղղված գործունեություն ծավալել։

Մոսկվայի ժամանակակից կենտրոնը ղեկավարել են արվեստագետներ Իրինա Ալպատովան և Վլադիմիր Լևաշովը[1]։ Կազմակերպության բյուջեն 1993 թվականին կազմել է $ 20 հազար, որը նախատեսված է եղել նկարիչներին դրամաշնորհներ տրամադրելու, կատալոգների հրատարակման և ցուցահանդեսային նախագծերին օգտագործվող սարքավորումների վճարների համար, ինչպես նաև` $ 35 հազար` ամենամյա փորձարարական ցուցահանդեսների համար[1]։ Ամեն տարի նախատեսվում էր կազմել 10 դոսյե (տեքստեր, սլայդեր, լուսանկարներ) ժամանակակից առավել նշանակալի նկարիչների վերաբերյալ` որպես տեղեկատվական բանկ հրատարակիչների համար[1]։

Կենտրոնի գործունեության կարևորագույն ուղղությունը կրթական գործունեությունն էր[2]։ 1995 թվականին Կենտրոնը կազմակերպել է մեդիաարվեստին նվիրված առաջին միջազգային սեմինարը Ռուսաստանում, որը կոչվում էր «Մեդիալոգիա»[2]։

1996-1998 թվականներին գործել է ժամանակակից արվեստի վերաբերյալ սեմինարների համալիր ծրագիր, որն ուղղված էր շրջանային թանգարանների աշխատակիցներին և կրում էր «Թանգարանային գործունեության նորացումը» անվանումը[2]։ 1999 թվականից գործել է «Գեղարվեստական նոր ռազմավարություններ» կրթական ծրագիրը նկարիչների և արվեստագետների համար։ Դրանից բացի, հավաքվել է նկարիչների կենսագրությունների, ցուցահանդեսների ցանկերի, հրապարակումների հսկայական բազա[2]։

Առավել հայտնի ցուցահանդեսներ և նախագծեր խմբագրել

  • 1998` «Ատամներ»։ Ալեքսանդր Շաբուրով[3]։
  • 1999` «Ծաղիկներ, բանաստեղծություններ, ալբոմ»։ Դմիտրի Ցվետկով։
  • 1999` «Վերջին սերունդ»[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 О. К. В Москве появился ещё один центр современного искусства // Коммерсантъ. — 1993. — 13 окт. — № 93.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Арт-азбука. Словарь современного искусства под редакцией Макса Фрая». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  3. Ковалёв А. Именной указатель. — М.: НЛО, 2005. — 400 с. — ISBN 5-86793-356-3.
  4. Петровская Е. Предчувствие совместного Արխիվացված 2017-10-05 Wayback Machine // Художественный журнал. — 1999. — № 25.