Սովյալ տափաստան, Հարավային սովյալ տափաստան, հարթավայր Սիրդարյայի ձախափնյա մասում (գլխավորապես Ուզբեկստանի Սիրդարիայի մարզում)։ Տարածությունը մոտ 10 հզ կմ2 է, բարձրությունը՝ 230-385 մ։ Հարավում սահմանափակվում է Թուրքմենստանի լեռնաշղթայով, հյուսիսում և հյուսիս-արևմտյան մասում ձուլվում է Կզլկումի ավազուտներին, Սիրդարյայի մոտ ընդհատվում 6- 20 մ բարձրությամբ ելուստով։ Կլիման խիստ ցամաքային է։ Գետերն օգտագործվում են ոռոգման համար։ Ստորգետնյա ջրերը գտնվում են ոչ մեծ խորություններում։ Տարածված են բաց մոխրագույն (տեղ-տեղ աղուտների հատվածներով) աղակալած հողերը։ Սոցիալիստական շինարարության տարիներին Սովյալ տափաստանում կառուցվել են նոր ջրանցքներ, որոնց ջրերը ոռոգում են 800 հազար հա։ Սովյալ տափաստանները դարձել են Ուզբեկստանի բամբակագործության խոշորագույն շրջան։ Կաղապար:Ուզբեկստան-անավարտ

Սովյալ տափաստան
Տեսականապատ
Երկիր Ուզբեկստան
Քարտեզ
Քարտեզ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 16