Սովյալների օգնության հանձնաժողով

Սովյալների օգնության հանձնաժողով (ռուս.՝ «Помгол» - помощь голодающим -օգնություն սովյալներին), Համառուսաստանյան Կենտգործկոմին առընթեր կենտրոնական հանձնաժողով։ Նախագահն էր Միխայիլ Կալինինը։ Ստեղծվել է ՀամԿԳԿ-ի 1921 թ. հուլիսի 18-ի դեկրետով, Պովոլժիեի և այլ շրջանների սովյալներին օգնելու համար։ Սովյալների օգնության հանձնաժողովն իր հիմնական խնդիրներն էր համարում․ սովի չափերի պարզումը, սովի դեմ պայքարի միջոցներ (պետական, հասարակական, արտասահմանում հանգանակած և այլն) գտնելը, սովյալներին օգնելու համար եկեղեցական արժեքները բռնագրավելու և տուժած շրջաններից գյուղացիներին տեղափոխելու մասին ԿԳԿ-ի դեկրետների իրականացումը և այլն։

Սովյալների օգնության հանձնաժողով
Փոստի և բարեգործական նամականիշ 1921 թ., «Օգնություն սոված Վոլգային»
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Խորհրդային Ռուսաստան
Հիմնադրված1921 թ. հուլիսի 21
Լուծարված1922 թ. հոկտեմբերի 15
Իրավ. կարգավիճակլուծարված
Նպատակներսովյալներին օգնելու համար
ՆախագահՄ․ Ի․ Կալինին

Սովյալների օգնության հանձնաժողովներ ստեղծվեցին Ուկրաինական ԽՍՀ-ում, ԲԽՍՀ-ում, Անդրկովկասյան ՍՖՍՀ-ում։ Սովյալների օգնության հանձնաժողովն օգնեց գյուղացիներին հատկապես 1921 թվականի աշնանացանը և 1922 թվականի գարնանացանը կազմակերպելու գործումԿաղապար:Փասը, խորհրդային կառավարությունը այդ նպատակի համար տրամադրեց 55 միլիոն փութ սերմացու։ Սովյալների օգնության հանձնաժողովները լուծարվեցին 1922 թ. հոկտեմբերի 15-ին։ ՀամԿԳԿ-ին կից ստեղծվեց սովի հետևանքների դեմ պայքարի հանձնաժողով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 16