«Սովետսկայա Լիտվա» (ռուս.՝ Советская Литва, թարգմ.՝ «Խորհրդային Լիտվա»), խորհրդային և մասամբ հետխորհրդային շրջանի ռուսալեզու թերթ Լիտվայում։ Հանիսացել է Լիտվայի կոմկուսի ԿԿ-ի, Լիտվական ԽՍՀ Գերագույն խորհրդի և նախարարների խորհրդի օրգանը։

Սովետսկայա Լիտվա
Տեսակթերթ
Լեզուռուսերեն
Հիմնադրվել է1940
Երկիր{{{2}}} Լիտվա
Հրատարակման վայրՊուլաու Կաունա
Հրատարակության պատմություն1940-ից մինչ 2000–ականների սկզիբ
Հաճախականությունամեն օր
ISSN0233-3635

Լույս էր տեսնում 1940 թվականից, Վիլնյուսում (1-ին համարը՝ «Տրուժենիկ», Կաունասում1941—1944 թվականներին հրատարակությունը ընդհատվել է։ 1989 թվականներին, ԽՍՀՄ պետությունների անկախացման գործընթացի ընթացքում վերանվանվել է «Էխո Լիտվի» (ռուս.՝ Эхо Литвы, չշփոթել լիտվեերեն նույնանուն լիտ.՝ «Lietuvos aidas» թերթի հետ)։ Լիտվայի կոմկուսի ռուսամետ մասը, առանձնանալով իր անկախությունը Մոսկվայից հայտարարած Լիտվայի կոմունիստական կուսակցությունից, Մոկսվայից, թերթի խմբագրության նախկին մի մասի ուժերով սկսեց թողարկել թերթը հին անվամբ, որը տպագրվում էր Մինսկում, Բելառուսի կոմունիստական կուսակցության օգնությամբ, 35000 տպաքանակով և տարածվում ոչ պաշտոնապես։ Հիմնական խմբագրության առարկությունների և դատական գործընթացներից հետո, այդ նոր թերթը թեթևակի փոխեց անունը, դառնալով «Լիտվա Սովետսկայա» (ռուս.՝ Литва Советская

Լիտվայի անկախության վերականգնումից հետո հրատարակվում էր «Էխո Լիտվը» հրատարակության կողմից, և ինչ–որ շրջանում Լիտվայի միակ ռուսերեն թերթն էր։ Թերթը փակվել է 2000–ականների սկզբին, տնտեսական պատճառներով։

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 14