Վիքիպեդիայում կան հոդվածներ Մովսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սոս Միքայելի Մովսիսյան (նոյեմբերի 10, 1923(1923-11-10), Վարսեր, Հայաստան - հունիսի 21, 2021(2021-06-21)), խմբագիր-հրատարակիչ, վաստակավոր ժուռնալիստ, հրապարակախոս, թարգմանիչ, Հայրենական մեծ պատերազմի վետերան։ ԽՄԿԿ անդամ (1943):

Սոս Մովսիսյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 10, 1923(1923-11-10) (100 տարեկան)
ԾննդավայրՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Վարսեր
Մահացել էհունիսի 21, 2021(2021-06-21) (97 տարեկան)
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄՀայաստան Հայաստան
Կրթություն

Հայաստանի կոմկուսի Կենտկոմին կից երկամյա կուսակցական դպրոց,

Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ
ՄասնագիտությունԽմբագիր-հրատարակիչ, ժուռնալիստ, հրապարակախոս, թարգմանիչ
Պարգևներ և
մրցանակներ

Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան

Կարմիր աստղ շքանշան

ՀՀ Մշակույթի նախարարության ՈՍԿԵ մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1923 թվականին, Սևանի շրջանի Վարսեր գյուղում։ 1941 թվականին ավարտել է Սևանի միջնակարգ դպրոցը գերազանց գնահատականներով։ Աշխատանքի է նշանակվել Վարսերի դպրոցում որպես մաթեմատիկայի ուսուցիչ, ապա նաև ուսմասվար։ 1942 թվականին զորակոչվել է խորհրդային բանակ, ծառայել Սևծովյան նավատորմի դեսանտային զորամասերում։ 1943 թ. սկզբին տեղափոխվել է ցամաքային զորամասեր և մասնակցել Հայրենական մեծ պատերազմին մինչև նրա հաղթական ավարտը։ Եղել է դասակի, վաշտի հրամանատար, առանձին գումարտակի շտաբի պետ, մասնակցել է Բելառուսիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի ազատագրմանը, Կուռլանդիայի կատաղի մարտերին, Բեռլինի և Արևելյան Պրուսիայի գրավմանը, հասել մինչև Հյուսիսային Գերմանիա՝ Մեկլենբուրգ։ Պատերազմի թեժ օրերին՝ 1943 թ. ընդունվել է կոմկուսի շարքերը։ Պատերազմի հաղթական ավարտից հետո երկու տարի ծառայել է Գերմանիայի Ֆյուրստենբերգ քաղաքում որպես խորհրդային զինվորական պարետի տեղակալ։ 1947 թ. Ս. Մովսիսյանը կապիտանի կոչումով զորացրվել է բանակից։ 1947-1949 թվականներին սովորել է Հայաստանի կոմկուսի Կենտկոմին կից երկամյա կուսակցական դպրոցում և միաժամանակ էքստեռն կարգով ավարտել է նաև Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, գերազանց գնահատականներով։

1962-1966 թթ. ՀԿԿ Կենտկոմի մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության սեկտորի վարիչ։ 1966-1967 թթ. ՀԿԿ Կենտկոմի հրատարակչության տնօրեն։ 1967-1981 թթ. ՀՀ ՄԽ կից հրատպետկոմի նախագահի տեղակալ։ 1981-1991 թթ. «Լույս» հրատարակչության տնօրեն։ 1999 թ. մինչև հիմա Հայաստանի գրահրատարակիչների ազգային միության նախագահ։ ՀՀ մշակույթի բնագավառում ունեցած իր զգալի ծառայությունների համար պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության ՈՍԿԵ մեդալով։

Աղբյուր խմբագրել

  • Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան, Երևան, Հայկական հանրագիտարան, 2015, ISBN 978-5-89700-042-5, էջ 768։