Սոսե Միջազգային կինոփառատոն

Սոսե Միջազգային կինոփառատոն (անգլ.՝ Sose International Film Festival): Ամենամյա միջազգային կինոփառատոն, որն անցկացվում է Երևան քաղաքում։ Կինոփառաոնը առաջին անգամ անցկացվել է 2014 թ-ի ապրիլի 18-ին։ Կինոփառատոնը կազմակերպվել է Զիս Մշակույթի Կենտրոն հասարակական կազմակերպության կողմից։

Կինոփառատոնը կրում է հայոց պատմության վառ անհատականություններից մեկի՝ Սոսե Մայրիկի անունը։ Հայուհի, ով հերոսաբար ապրեց իր կյանքը, թե՛ որպես մայր, թե՛ որպես կին, և թե՛ որպես իր ազգի նվիրյալ։

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ խմբագրել

2014 թ-ի ապրիլի 18-ին առաջին անգամ անցկացվեց Սոսե Հանրապետական Կինոփառատոնը «Բովանդակությունը՝ կին» խորագրով։ Փառատոնին մասնկացում էին այն ֆիլմերը, որոնց բուն թեման կինն էր։ 2015թ-ին տեսնելով փառատոնի հանդեպ ստեղծագործողների հետաքրքրությունն ու դրական արձագանքները, լսելով մասնագետների և հասարակության կարծիքներն ու առաջարկությունները՝ կինոփառատենի կազմակերպիչները որոշեցին ընդլայնել փառատոնի աշխարհագրությունը և այն հայտարարվեց Սոսե Միջազգային Կինոփառատոն։ Մինչև 2016 թվականը կինոփառտոնն ընթացել է «Բովանդակությունը՝ կին» խորագրով։

ԱՐՁԱՆԻԿ խմբագրել

Արձանիկը պատկերում է կնոջ մարմինը իր ողջ բովանդակությամբ։ Այն միաժամանակ կնոջ կոնքն է՝ խորհրդանշելով նրա հմայքը, կանացի էներգիան և կինն է հղիության շրջանում՝ խորհրդանշելով կյանքը շարունակելու նրա առաքելությունը։ Արձանի հեղինակ՝ Արմեն Սահակյան։

ԺՅՈՒՐԻ խմբագրել

Մրցութային ծրագրերի անվանակարգերում հաղթող ֆիլմերը որոշում է միջազգային ժյուրին, իսկ ժյուրիի անդամներին ընտրում է կինոփառատոնի տնօրինությունը։ Ժյուրիի կազմում ընդգրկվում են համաշխարհային կինեմատոգրաֆիայի ներկայացուցիչներ՝ դերասաններ, ռեժիսորներ, կինոգետներ և այլ մասնագետներ։

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ խմբագրել

Հիմնական մրցութային ծրագիր խմբագրել

Մասնակցում են լիամետրաժ, կարճամետրաժ և վավերագրական ֆիլմեր։

«Բովանդակությունը՝ կին» խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիր խմբագրել

Մասնակցում են խաղարկային կարճամետրաժ ֆիլմեր որոնց հիմնական թեման կինն է։

«Ուսանողական» մրցութային ծրագիր խմբագրել

Մասնակցում են ուսանողները իրենց ուսանողական աշխատանքներով

ԱՆՎԱՆԱԿԱՐԳԵՐ խմբագրել

Հիմնական մրցութային ծրագիր խմբագրել

Խաղարկային լիամետրաժ ֆիլմերի մրցույթ (Սոսե արձանիկ)

  • Լավագույն սցենար
  • Լավագույն օպերատոր
  • Լավագույն երաժշտական ձևավորում
  • Լավագույն դերասանուհի
  • Լավագույն դերասան
  • Լավագույն ռեժիսոր
  • Լավագույն ֆիլմ

Խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ (Սոսե արձանիկ) խմբագրել

  • Լավագույն օպերատոր
  • Լավագույն երաժշտական ձևավորում
  • Լավագույն ռեժիսոր

Վավերագրական ֆիլմերի մրցույթ (Սոսե արձանիկ) խմբագրել

  • Լավագույն օպերատոր
  • Լավագույն երաժշտական ձևավորումշ
  • Լավագույն ռեժիսոր

«Բովանդակությունը՝ կին» խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագիր խմբագրել

  • Լավագույն մեկնաբանություն (Սոսե Մայրիկի անվան մրցանակ)

«Ուսանողական» մրցութային ծրագիր խմբագրել

  • Խաղարկային ֆիլմերի Լավագույն ուսանողական աշխատանք (վկայական)
  • Վավերագրական ֆիլմերի Լավագույն ուսանողական աշխատանք (վկայական)

ՆՊԱՏԱԿԸ խմբագրել

Կինոփառատոնի գերնպատակն է այսօրվա կինոն և նրա զարգացումը տարածաշրջանում։ Մեր տարածաշրջանն ունի ակնհայտ խնդիրներ ֆիլմարտադրության ոլորտում և չափազանց կարևոր է շփումը, հանդիպումները, համագործակցությունները միջազգային կինոգործիչների հետ։ Կինոփառատոնը ծրագրել է աշխարհի տարբեր ծայրերից հրավիրել ֆիլմարտադրության ոլորտի ներկացուցիչներին և ծավալել տարատեսակ միջոցառումներ՝ներգրավելով նաև ոլորտի սկսնակ կինոգործիչներին։