Սոմ տամ, ավանդական, կանաչ պապայայից պատրաստվող թաիլանդական կծու աղցան։

Սոմ տամ
թաի.՝ ส้มตำ
Thai cuisine?, Լաոսական խոհանոց և Southeast Asian cuisine?
Ծագում
ԵնթատեսակՄրգային աղցան
Առաջացման երկիրԹաիլանդ
Բաղադրամասեր
Հիմնականպապայա, գազար, գետնընկույզ,
Հնարավորբրինձ, խեցգետին, ձկան սոուս, չիլի պղպեղ
 Green papaya salad Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Պապայան առաջին անգամ հանդիպել է Թաիլանդի մոտ գտնվող Սիամ թագավորությունում՝ Մալակա շրջանով Կոլումբոսյան փոխանակումից հետո։ Պատմաբան Սուջիտա Վոնգտայի խոսքերով՝ սոմ տամի պատրաստման հիմնական բաղադրիչը պապայայան է. հավանական է, որ այն ծագել է նորաբնակ չին-լաոսական էթնիկական միության, Չաո-Պրայա դաշտավայարի բնակիչներից։ Սիամ թագավորության վաղ շրջանում ( XVIII դարի վերջից մինչև XIX դարի սկիզբ) այն հայտնի է դարձել որպես սոմ տամ։ Պապայայով զարդարված նոր ուտեստը հյուսիս-արևելյան երկաթուղու կառուցումից հետո տարածվել է ներկայիս հյուսիս-արևելյան Թաիլանդում (Իսան)։ XIX-XX դարերում՝ 1957 թվականի Միտարապապ ճանապարհի բացումից հետո (նրանով շրջան էին բերվում պապայայի նոր տեսակներ), այն դարձել է շատ հայտնի ուտեստ։ Դրանից հետո ուտեստը տարածվել է Իսան և Լաոս շրջաններում։ Կենտրոնական Թաիլանդից համը տարածվել է Իսանում և Լաոսում, որտեղ առաջին անգամ աղցանը համեմել են չիլի պղպեղով։ Մինչ այդ կծու համեմունքները չեն եղել Լաոսի և Իսանի խոհանոցի առանձնահատկություններից[1]։

Ըստ CNN Go-ի տվյալների՝ 2011 թվականին աղցանը աշխարհի 50 ամենահամեղ ուտեստների ցանկում զբաղեցրել է 46-րդ տեղը[2]։

Պատրաստման եղանակ խմբագրել

Կանաչ պապայան ձեռքով կտրատում են։ Բոլոր բաղադրիչները լցնում են կավե կամ քարե հավանգի մեջ, որպեսզի քամեն հյութը։ Աղցանը ուտում են մածուցիկ բրինձով և լոլիկով։ Երբեմն ավելացնում են Parathelphusinae ընտանիքին պատկանող գետի խեցգետին[3][4] և թթված ձկներից պատրաստված սոուսներ. վերջինս կարող է վտանգավոր լինել կյանքի համար, քանի որ պարունակում են միկրոօրգանիզմներ, որոնք հարուցում են բարդ հիվանդություններ (աղիքային ցուպիկ, ոսկեգույն ստաֆիլիկոկ)[5]։ Քանի որ խեցգետինները հում են, Թաիլանդի և Լաոսի կառավարությունը պարբերաբար նախազգուշացնում է հեպատիտի ռիսկի մասին[6]։

Ուտեստի պատրաստման և բաղադրության տարբերակներ հանդիպում են ոչ միայն Թաիլանդում, այլև Կամբոջայում, Վիետնամում։ Ըստ վարկածի՝ կանաչ պապայայով պատրաստվող աղցանը ծագել է Լաոսում[7][8]։ Արևմուտքում այն ավելի հայտնի է իր թայվանական անվանումով[9][10]։ Կանաչ պապայայով ոչ կծու տարբերակը օգտագործվում է Լաոսում, Վիետնամում և Թաիլանդում. այն մի քիչ քաղցր է, հաճախ ավելացնում են մանրեցված գենտնըկույզ, ավելի հաճախ՝ ձկնային սոուս կամ խեցգետնին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «′มะละกอ′มีกำเนิดจากทวีปอเมริกา มาเป็น′ส้มตำ′ เริ่มมีในบางกอก - สุวรรณภูมิในอาเซียน». Matichon (թայերեն). 2014 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 29-ին.
  2. CNN Go World’s 50 most delicious foods: place 46 Som tam, Thailand Արխիվացված 2011-10-08 Wayback Machine 21 July 2011. Retrieved 2011-10-11
  3. Ponchunchoovong, Samorn (2006). Species identification of Thai Rice-field Crab in the lower north-eastern region of Thailand.
  4. Species identification of Thai Rice Field Crab Արխիվացված 28 Մարտ 2012 Wayback Machine
  5. Phithakpol, Bulan (1985). Phase I: Food Handling at Village and Household Levels in Thailand. Bangkok, Thailand: The Institute of Food Research and Product Development, Kasetsart University.
  6. «Clay's Kitchen : Tam Ra Ahan Thai (Thai Recipes) ตำราอาหารไทย». panix.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.
  7. «Khe-Yo's Chef Soulayphet Schwader on Laotian Cuisine and the Perfect Bite». seriouseats.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.
  8. Lee, Jonathan H. X., and Kathleen M. Nadeau. «Laotian Americans: Foods and Foodways.» Encyclopedia of Asian American folklore and folklife. Santa Barbara, Calif.: ABC-CLIO, 2011. 733. Print
  9. «EatingAsia». typepad.com. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.
  10. «The tao of papaya». LasVegasWeekly.com. 2010 թ․ հունվարի 5. Վերցված է 2015 թ․ ապրիլի 11-ին.

Գրականություն խմբագրել

  • Cummings, Joe. (2000). World Food: Thailand. UK։ Lonely Planet Publishers. pp. 157–8. 1-86450-026-3
  • Williams, China ‘’et al.’’. (). ‘’Southeast Asia on a Shoestring: Big Trips on Small Budgets.’’ Lonely Planet. p. 31. 1-74104-164-3
  • Brissenden, Rosemary. (2007). Southeast Asian food: Classic and Modern Dishes from Indonesia, Malaysia, .. Tuttle Publishing. pp. 434–439. 0-7946-0488-9
  • McDermoot, Nancie. (1992). Real Thai: The Best of Thailand’s Regional Cooking. Chronicle Books. pp. 121–146. 0-8118-0017-2