Սոկոլ (մարզադաշտ, Մոսկվա)

«Սոկոլ» մարզադաշտ (ռուս.՝ Стадион «Сокол»), մարզադաշտ Մոսկվայի կենտրոնում։ Գտնվում է Ելիզավետայի նրբանցք, 3ա հասցեով։ Մետրոպոլիտենի մոտակա կայարաններն են «Կուրսկայան», «Չկալովսկայան», «Բաումանսկայան»[1]։

Սոկոլ
Տեսակմարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ, վոլեյբոլ և Նետաձգություն
ՏեղագրությունՄոսկվա
Երկիր Ռուսաստան
Հիմնադրված1938
Քարտեզ
Քարտեզ
 Sokol Stadium (Moscow) Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Մարզադաշտը կառուցվել է 1938 թվականին։ Դրանից հետո բազմիցս վերակառուցվել է։ Վերջին թարմացումը թվագրված է 2010-ով, երբ վերանորոգվել և կառուցվել են ցնցուղներով և ինֆրակարմիր սաունաներով կահավորված նոր հանդերձարաններ։ Հիմա մարզահամալիրում առկա են վերջին սերնդի արհեստական ծածկույթով երկու խաղադաշտ, վոլեյբոլի և նետաձգության խաղահրապարակներ, տրիբունաներ, ավտոկայանատեղ[1]։ «Սոկոլ» մարզադաշտը Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարության կառուցվածքում մարզական հերթափոխի նախապատրաստության դաշնային կենտրոնի օբյեկտ է։

Շահագործում

խմբագրել

Ամեն օր «Սոկոլ» մարզադաշտում մարզվում են մանկական ֆուտբոլային խմբակներ, բուհերի ուսանողներ, ինչպես նաև բազմաթիվ կորպորատիվ թիմեր։ Պարբերաբար անցկացվում են զանգվածային մրցումներ և կորպորատիվ միջոցառումներ։ Ընդհանուր լսարանը տարվա ընթացքում հասնում է 200 հազարի (մասնակիցներ, մարզասերներ, ԶԼՄ-ներ)[2]։

Ֆուտբոլային դաշտեր

խմբագրել

Դաշտ № 1. արհեստական խոտածածկ, չափսերը՝ 62х96 մետր։ Տրիբունաներ՝ 800 հանդիսական։

Դաշտ № 2.  արհեստական խոտածածկ, չափսերը՝ 62х82 մետր։ Տրիբունաներ՝ 400 հանդիսական։

Դաշտ № 3. արհեստական խոտածածկ, չափսերը՝ 25х50 մետր[2]։

Մարզահրապարակներ

Մրցումներ

խմբագրել

Առավել նշանակալի մրցաշարեր.

  • Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի գավաթ
  • Իսպանական սիրողական լիգա
  • Իտալական սիրողական լիգա[2]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Стадион «Сокол» - ФЦПСР». fcpsr.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Andrei Garstea (2014 թ․ նոյեմբերի 28). «Стадион Сокол. Управление». Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել