Սոլիդոլ, սոլիդօլ, տավոտ, տաուտ (լատիներեն (solid)us — խիտ, պինդ և (ol)eum— յուղ), միջին մածուցիկության քսայուղ, ստացվում է կալցիումական օճառներով սինթետիկ կամ բուսական ճարպաթթուների թանձրացմամբ[1]։ Օգտագործվում է որպես շփումը փոքրացնող քսայուղ։ Ի տարբերություն լիթոլի դիմանում է ավելի ցածր՝ մինչեւ 70 °C ջերմաստիճանի, սակայն ավելի լավ է դիմանում բարձր խոնավության պայմաններին, ինչի համար էլ ավելի տարածված է մերձջրյա եւ գյուղատնտեսական ոլորտներում։ Խորհրդային Միությունում երկար ժամանակ օգտագործվում էր տավոտ անվանումը։ Եվրոպական մի քանի լեզուներում օգտագործվում է տովոտ տարբերակը: Երկու տարբերակներն էլ ծագում են գերմանացի ճարտարագետ Ֆրիդրիխ Տովոտի անունից, ով ստեղծել է խիտ քսայուղերի յուղամանը: Անվանման այդ տարբերակներն օգտագործվում են ոչ միայն սոլիդօլը, այլ նաև` բոլոր տեսակի խիտ քսայուղերն անվանելու համար: Ժամանակակից խոսակցական հայերենում կիրառվում են տավոտ, տաուտ ձևերը։

Սոլիդոլ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Синицын В. В. Пластичные смазки в СССР. Справочник. М., «Химия», 1984.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 490