Հմայակ Սնոպլյան
(Վերահղված է Սնոպլյան Հմայակից)
Հմայակ Հարությունի Սնոպլյան (հոկտեմբերի 26, 1907, Տուապսինսկի շրջան - դեկտեմբերի 27, 1985, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության հերոս (փետրվարի 27, 1945), ավագ, ԽՄԿԿ անդամ 1938 թվականից։
Հմայակ Սնոպլյան | |
---|---|
հոկտեմբերի 26, 1907 - դեկտեմբերի 27, 1985 (78 տարեկան) | |
Ծննդավայր | Տուապսինսկի շրջան |
Մահվան վայր | Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Կրասնոդարի երկրամաս |
Զորատեսակ | հետևազոր |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
1941 թվականի օգոստոսին զորակոչվել է կարմիր բանակ։ Մասնակցել է Բելառուսի, Լիտվայի ազատագրմանը, Արևելյան Պրուսիայում մղված մարտերին։ Եղել է ականանետային հաշվարկի հրամանատար, վաշտի կուսկազմակերպիչ։ Հերոսի կոչման արժանացել է Նեմանի գետանցման ժամանակ (1944 թվականի հուլիս) ցուցաբերած խիզախության և արիության համար։ 1945 թվականին զորացրվել է։
Պարգևատրվել է Լենինի և Կարմիր աստղի շքանշաններով։
Գրականություն խմբագրել
- Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. — М.: Воениздат, 1988. — Т. 2 /Любов — Ящук/. — 863 с. — 100 000 экз. — ISBN 5-203-00536-2.
- Кубани славные сыны. Краснодар, 1985, кн. 2. / стр. 228.
- Подвиги Героев Советского Союза. М., 1983. / стр. 47—52.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 486)։ |