Սնձուտ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառ գավառում։ 1909-ին ուներ 120 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործությամբ, հացահատիկի, ծխախոտի, բրնձի մշակությամբ, բանջարաբուծությամբ, արհեստներով (հատկապես շալագործությամբ), մասամբ, անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից դպրոցով։ Բնակիչները տեղա- հանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 482