Սղոցակտուց բադ

թռչունների տեսակներ

Սղոցակտուց բադ, (Mergus serrator), բադերի ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, հազվագյուտ։

Mergus serrator

Կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարությունը 52-58 սմ է, թևերի բացվածքը՝ 70-86 սմ։ Մարմինը երկար է, նրբագեղ, կտուցը՝ կարմիր։ Արուի գլուխը մուգ կանաչ է, փուփուլը՝ անհավասար, մեջքը՝ սև, կուրծքը՝ շիկակարմրավուն-դարչնագույն։ Էգի գլուխը, փուփուլը, վզի վերին մասը շիկակարմրավուն-դարչնագույն են, մարմինը վերևից՝ մոխրագույն։ Գլխի և կրծքի միջև գունային կտրուկ ցայտերանգությունը բացակայում է։ Թըռչելիս ակնառու է թևի սպիտակ հատվածի մուգ զոլը, իսկ գլուխը, մարմինը և պոչը պահում է միևնույն հարթության վրա։ Լողում և սուզվում է հմտորեն։ Բնակվում է լճերում, գետերում։

Սևանա լճի ավազանում հավանական բնադրման մասին տեղեկությունները հայտնի են դեռևս 1940 թվականից, սակայն դա հաստատող միակ փաստը վերաբերում է 1980 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։