Սղինանետ, հարմարանք, որը ծառայում է սղինը (ջրի խորքում առաջացող փխրուն սպունգաձև սառույցի կուտակներ) կալելու և հիդրոտեխնիկական կառույցի միջով (վերին բիեֆից ու դեպի ստորինը) անցկացնելու համար։ Սովորաբար բաղկացած է լինում սղինաընդունիչից, որը կալում է ջրի վերին շերտը սղինի հետ միասին, և սղինաթողից։ Խորհրդային շրջանի մի շարք ՀԷԿ-երում կիրառվում էին Ս․ Դոսյոունսկու, Ռ․ Մալխասյանի կոնստրուկցիայի սղինանետերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 449