Սկրա դի Լեգենի ճակատամարտ

Սկրա դի Լեգենի ճակատամարտ (հուն․՝ Μάχη του Σκρα, բուլղար․՝ Битка при Яребична), ճակատամարտ Հունաստանի և Բուլղարիայի թագավորությունների միջև՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։ Տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 29-31-ն ընկած ժամանակահատվածում։

Սկրա դի Լեգենի ճակատամարտ
Թվական1918, մայիսի 29-31
Մասն էԱռաջին համաշխարհային պատերազմի Սալոնիկի ռազմաճակատ
ՎայրՍկրա, Հունաստան
ԱրդյունքՀույների հաղթանակ
Հակառակորդներ
Հունաստան Հունաստանի թագավորություն
Ֆրանսիա Ֆրանսիայի հանրապետություն
Բուլղարիա Բուլղարիայի թագավորություն
Հրամանատարներ
Հունաստան Էմանուիլ ԶիմվրակակիսԲուլղարիա Իվան Բոնչև
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Համարվում է Սալոնիկի ռազմաճակատի ամենաարյունարբու ճակատամարտերից մեկը։ Սկրա դի Լեգենի մարտերի ժամանակ հունական զորքերին օժանդակում էր վերջինիս անտանտյան դաշնակիցներից Ֆրանսիան։

Ճակատամարտի ընթացք

խմբագրել

Բուլղարական բանակն ամրացրեց իր դիրքերը հունական Մակեդոնիայի երկրամասում գտնվող Սկրա գետի շրջակայքում՝ խնդիրներ ստեղծելով դաշնակիցների ուժերի առաջխաղացման համար։ 1918 թվականի մայիսի կեսերին Սալոնիկի ռազմաճակատում կռվող ֆրանսիական բանակը շարժվեց օգնելու Հունաստանի զինված ուժերին։

Անտանտի ուժերն անցել են հարձակման և գրավել են Սկրայի հովիտը։ Ռազմագործողության ժամանակ հունական կողմում կռվում էին 5-րդ և 6-րդ կղզային դիվիզիան՝ գեներալ Էմանուիլ Յանուի գլխավորությամբ, ինչպես նաև Կրետեում կռվող 7-րդ և 8-րդ դիվիզիաները՝ Պանայոտիս Սպիլիադիսի հրամանատարությամբ։ Հունական ընդհանուր ուժերին միավորում էր նշանավոր գեներալ Էմանուիլ Զիմվրակակիսը, ով Առաջին համաշխարհային պատերազմի Սալոնիկի ռազմաճակատի նշանավոր զորահրամանատարներից էր։ Բուլղարացիների բանակը կազմված էր 5 գնդերից։

Հուլիսի 16-ին հունական զորքերը նոր հարձակում սկսեցին, որի պատճառը բուլղարացիների ռմբակոծություններն էին։ Մարտերն այս անգամ տևեցին երկու օր։ Դրա արդյունքում հույները զբաղեցրեցին նախկինում Բուլղարիայի վերահսկողության տակ գտնվող մի շարք դիրքեր։

Գրականություն

խմբագրել
  • Grigorios Dafnis, Sofoklis Eleftheriou Venizelos (Athens: Ikaros, 1970) pp. 44–47

Արտաքին հղումներ

խմբագրել