Սկլիֆոսոֆսկի (հեռուստասերիալ)

հեռուստասերիալ

«Սկլիֆոսոֆսկի», ռուսական հեռուստասերիալ, որը պատմում է Սկլիֆասովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի շտապ օգնության բժիշկների բարդ, դրամատիկ, հերոսական առօրյայի մասին։ Այն նորզելադական հայտնի «Shortland Street» սերիալի հարմարումն է։ 2014 թվականին սերիալը նոմինացվել է «Ոսկե արծիվ» մրցանակի, լավագույն հեռուստատեսային սերիալ կատեգորիայում։

Սկլիֆոսոֆսկի
Ժանրբժշկական դրամա և մելոդրամա
ՍտեղծողAndrey Selivanov?
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ՌեժիսորAndrey Selivanov?
Գլխավոր
դերերում
Մաքսիմ Ավերին և Մարիա Կուլիկովա
ՊրոդյուսերԱլեքսանդր Կուշաև և Irina Smirnova?
Եթերաշրջանների քանակ10
Սերիաների քանակ192
Էկրաններին էսեպտեմբերի 24, 2012-ից
ՀեռուստաալիքՌոսիա 1
ԸնկերությունRusskoe (film production company)?
Պատկերի ձևաչափ4:3 և 16:9
Պաշտոնական կայքէջ

2016 թվականի հուլիսի 8-ին սկսվել են 16 սերիանոց 5-րդ եթերաշրջանի նկարահանումները։ Նոր սերիաների պրիմերան կայացել է 2017 թվականի հունվարի 16-ին «Ռոսիա-1» հեռուստաալիքով «Սկլիֆասովսկի. Վերակենդանացման բաժին» անվամբ[1]։ 2018 թվականի հունվարի 22-ին սկսել է նոր եթերաշրջանը, նույն վերնագրով։

Սյուժե խմբագրել

Սերիալը բացում է լեգենդար Նիկոլայ Վասիլևիչ Սկլիֆասովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտի վարագույրը։ Այն նվիրված է հայտնի «Սկլիֆի» բժիշկների բարդ, դրամատիկ մասամբ հերոսական առօրյային։ Ամեն օր Սկլիֆասովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի բժիշկները ստիպված են լինում կայացնել որոշումներ, որոնցից մարդու կյանք է կախված։ Այստեղ չկան պլանային հիվանդներ, երկար տևող խորհրդակցություններ, և ժամանակ հիրահատության պատրաստվելու համար։ Գործել պետք է արագ, քանի որ կորցրած ամեն րոպեն կարող է հիվանդի կյանք արժենալ։

Պատմության կենտրոնում հիվանդանոցի աստղ՝ փայլուն վիրաբույժ, հեգնական ցինիկ և կնամոլ բժիշկ Օլեգ Բրագինն է, մոլեռանդորեն նվիրված իր աշխատանքին։ Առանց նրա մասնակցության չի ընդանում ոչ մի բարդ վիրահատություն։ Նա սովոր չէ հետ կանգնել կամ նահանջել դժվարությունների դիմաց։ Բոլորին հայտնի է, որ նույնիսկ ամենավտանգավոր իրավիճակներում նա երբեք չի ընկճվում և չի հեռանում վիրահատության սեղանից, մինչև մարդու կյանքը անվտանգության մեջ չգտնվի։ Սակայն Օլեգ Բրագինի կյանքում ամեն ինչ չէ այդքան հարթ ընդանում, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Հերոսի ամեն օրը հերթական մարտի դաշտն է ուրիշի կյանքի և իր երժանկության համար։

Դերերում խմբագրել

Դերասաններ խմբագրել

  • Մաքսիմ Ավերին՝ Օլեգ Միխայլովիչ Բրագին, գլխավոր վիրաբույժ, Լենա Միխյլովայի ամուսինը (3 -րդ եթերաշրժան), Մարինա Նարոչինսկու ամուսինը (4 - 6 -րդեթերաշրջան), заместитель անհետաձգելի վիրահատության բաժնի տնօրենի տեղակալ (5-րդ եթերաշրջան), շտապ օգնության բժիշկ (5 - 6 եթերաշրջան), վիրահատության բաժնի գլխավոր բժշկի տեղակալ (6-րդ եթերաշրջան)
  • Կարեն Բադալով՝ Ալեքսեյ Աբրամովիչ Պակրովսկիյ, գլխավոր բժիշկ (4 -րդ եթերաշրջան)
  • Անդրեյ Բարիլո՝ Եվգենի Նեկլյուդով, անեստեզիոյլոգ, ամուսին (2 - 4 եթերաշրջան), Նինա Դուբրովսկու նախկին ամուսինը (4 - 6 եթերաշրջան)
  • Անդրոյ Բուտին- Ֆյոդորիչ, շտապ օգնության ֆերլշեր
  • Վալերիյ Յարյոմենկո- Իլյա Ալեքսանդրովիչ Կոլցով - հոգեբույժ(6 եթերաշրջան)
  • Էմանուիլ Վիտորգան -Միխայիլ Իոսիփովիչ Բրեսլավեց- գլխավոր բժիշկ (1-ին եթերաշրջան)
  • Եվգենի Գալուշկո - Միխաիլ Ֆյոդորովիչ սրտաբան (1-ին եթերաշրջան)

Սաունդթրեք խմբագրել

Սերիալի գլխավոր երաժշտական թեման հանդիսանում է «Ночные снайперы» խմբի «Лети, моя душа» կոմպոզիցիան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Информация о новом сезоне на сайте телеканала "Россия-1"». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել