Սկլերենքիմ (հունարեն․ ахХлрО£ — այստեղ՝ չոր, պինդ և լցված, այստեղ՝ հյուսվածք), բույսերի (հիմնականում ցողունի և տերևների) մեխանիկական հյուսվածք, բաղկացած է հաստապատ, սովորաբար փայտացած, երկու տիպի բջիջներից՝ թելիկներից և սկլերեիդներից։ Թելիկները մի քանի տասնորդական միլիմետրից մինչև 4 սմ երկարությամբ, խիստ ձգված, սրածայր, շերտավոր, ծակոտկեն պատերով բջիջներ են։ Թաղանթանյութն պատերով չփայտացած թելիկները (վուշ) տեքստիլ արդյունաբերության արժեքավոր հումք են (ամրությամբ չեն զիջում պողպատին, առաձգականությամբ և էլաստիկությամբ՝ կաուչուկին)։ Բույսի օրգանների ամրությունը կախված է թելիկների խտությունից և դասավորությունից։ Առավել լայն կիրառում ունեն վուշի, կանեփի, ջուտի, ռամիի, տղտորիկի ային թելիկները։ Ակլերեիդներն առաջանում են պարենքիմային (երբեմն պրոզենքիմիայի) բջիջների սկլերիֆիկացման (բջջապատերի փայտացման) հետևանքով։ Լինում են կլորավուն (քարային բջիջներ կամ բրախիսկլերեիդներ) կամ երկարավուն, ճյուղավորված (աստրոսկլել եիդներ)։ Ակլերեիդները թելիկների նման կարող են ցրված լինել այլ հյուսվածքներում կամ խմբեր կազմել (ընկույզի կճեպում, սալորի և բալի կորիզապտղում և այլն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 442
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սկլերենքիմ» հոդվածին։