Սկիզեռլիի տուն (Տագանրոգ)

Սկիզեռլիի տուն (ռուս.՝ Дом Скизерли), ճարտարապետության[1], պատմության և մշակույթի[2] հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Տուրգենևի նրբանցք, 3 հասցեում[1]։

Սկիզեռլիի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Հիմնադրված է1840
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

1840-ական թվականներին Տուրգենևի նրբանցք, 3 հասցեում ճարտարապետ Պատրիկոյի նախագծով կառուցվել է նոր երկհարկանի տուն։ Նրա առաջին սեփականատիրուհին էր թուրքահպատակի կին Մարիա Ռաֆաիլովնա Քսանտոպորսովան։ Այս հասցեում գտնվող բակային շինությունների մի մասը նշվում էր որպես Պալասովների ընտանիքի տնատիրություն[3]։

1860-ական թվականներին առանձնատունը դարձավ տիտուլյար խորհրդականի տիկնոջ` Նադեժդա Իվկովայի սեփականությունը[3]։

XIX դարի վերջում տունը կրկին փոխեց տիրոջը. այն ձեռք բերեց Տագանրոգի անձնական պատվավոր քաղաքացի Վասիլի Վլասովիչ Սկիզեռլին։ Նրա տան տարածքների մի մասը հատկացվել էր Ապահովագրության ռուսական ընկերության կարիքների և բեռների տեղափոխման համար։ Շենքը գնահատվել էր 12 հազար ռուբլի։ Սկիզեռլի ընտանիքին տունը պատկանել է մինչև 1920-ական թվականների սկիզբը[3]։

1992 թվականին շենքը ճանաչվել է ճարտարապետության հուշարձան և պահպանվում է օրենքով[1]։

Նկարագրություն խմբագրել

Երկհարկանի տունը կառուցվել է քարե հիմքի վրա։ Տանիքին տեղադրվել էր ճաղաշար[2]։ Տան ճակատը զարդարում էր զարգացած պսակող քիվը, որի տակ գտնվում էր ծեփածո ականթատերևներից ծոփորը։ Ճառագայթաձև և եռանկյունաձև զարդաքիվերը գտնվում էին պատուհանների վերևում։ Քարե կամարը վեր էր խոյանում դռնակի վրա, դարպասը զարդարված էր կիսասյուներով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Жилой дом». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
  2. 2,0 2,1 2,2 Энциклопедия Таганрога
  3. 3,0 3,1 3,2 Гаврюшкин О. П. Г12 «По старой Греческой…» (Хроника обывательской жизни) — Т.: ООО «Издательство „Лукоморье“», 2012. — 514 с. — ISBN — 5-901565-15-0