Սխալների տեսություն, մաթեմատիկական վիճակագրության բաժին, որն ուսումնասիրում է անհայտ մեծություններն իրենց մոտավոր արժեքներով որոշելու և չափումների ժամանակ առաջացած սխալները գնահատելու հարցերը։ Հիմնականում զբաղվում է պատահական սխալների ուսումնասիրությամբ, այնպիսի սխալների, որոնք առաջանում են չափումների յուրաքանչյուր արդյունքի վրա ազդող զանազան պատահական (չնախատեսվող) պատճառներից։ Դրանք հավանականությունների տեսությունում դիտարկվում են որպես պատահական մեծություններ։ Սխալների տեսությունյան հիմնական խնդիրներն են՝ պատահական սխալների բաշխման օրենքների որոնումը, չափվող մեծությունը չափումների արդյունքներով գնահատելու և այդպիսի գնահատականների սխալների սահմանները որոշելու հարցերը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 434