Սլովակերենի այբուբեն
Սլովակերենի այբուբեն (սլովակ.՝ Slovenská abeceda), լատիներենի այբուբենի հիմքի վրա ստեղծված գրային համակարգ, որն սպասարկում է սլովակերեն լեզուն։
Պատմություն
խմբագրելՎաղ ժամանակներում սլովակերենի համար օգտագործվում էր Գլագոլիցա կոչվող գրային համակարգը, որը սակայն 13-րդ դարում փոխարինվում է Լատիներենի այբուբենի հիման վրա ստեղծված նոր գրային համակարգով։ Իսկ 14-15-րդ դարերում այս գրային համակարգում սկսվում են կիրառվել դիակրիտիկ նշաններ[1], որոնք հնարավորություն են տալիս համեմատաբար ճշգրտորեն արտահայտել սլովակերենի հնչյունային համակարգը։ Ժամանակակից սլովակերենի այբուբենում կիրառվում են չորս դիակրիտիկ նշաններ (ˇ, ´, ¨, ^) և երեք դիգրաֆ (dz, dž, ch)։
Այբուբենի տեսքը
խմբագրելՏառ | Ըստ ՄՀԱ | Հայերեն համարժեքը |
---|---|---|
A a | [a] | ա |
Á á | [a:] | երկար ա |
Ä ä | [æ] | է |
B b | [b] | բ |
C c | [ʦ] | ց |
Č č | [ʧ] | չ |
D d | [d] | դ |
Ď ď | [ɟ] | փափուկ դ |
Dz dz | [ʣ] | ձ |
Dž dž | [ʤ] | ջ |
E e | [ɛ] | է |
É é | [ɛ:] | երկար է |
F f | [f] | ֆ |
G g | [g] | գ |
H h | [ɦ] | հ |
Ch ch | [x] | խ |
I i | [ɪ] | ի |
Í í | [i:] | երկար ի |
J j | [j] | յ |
K k | [k] | կ |
L l | [l], [ḷ] | լ |
Ĺ ĺ | [ḷ:] | փափուկ լի |
Ľ ľ | [λ] | փափուկ լ |
M m | [m] | մ |
N n | [n] | ն |
Ň ň | [ɲ] | փափուկ ն |
O o | [o] | օ |
Ó ó | [o:] | երկար օ |
Ô ô | [u̯o] | յո |
P p | [p] | պ |
Q q | [k] | կվ |
R r | [r], [ṛ] | ր |
Ŕ ŕ | [ṛ:] | ռ |
S s | [s] | ս |
Š š | [ʃ] | շ |
T t | [t] | տ |
Ť ť | [c] | փափուկ տ |
U u | [u] | ու |
Ú ú | [u:] | երկար ու |
V v | [v] | վ |
W w | [v] | վ |
X x | [ks] | կս |
Y y | [ɪ] | ի |
Ý ý | [i:] | երկար ի |
Z z | [z] | զ |
Ž ž | [ʒ] | ժ |
- B, F, M, P, R, V տառերից հետո I, Y, Í, Ý տառերը կարդացվում են միանման՝ բաղաձայնն առանց փափկացնելու։
- G, H, CH, K տառերից հետո չեն կարող գրվել I և Í տառերը (բացառությամբ փոխառյալ բառերի)։
- C, Č, Ď, DZ, DŽ, J, Ľ, Ň, S, Š, Ť, Z, Ž տառերից հետո չեն կարող գրվել Y և Ý տառերը։
- D, L, N, T տառերը E և I տառերից առաջ կարդացվում են որպես Ť, Ď, Ň, Ľ, և նրանց վրա դիակրիտիկ նշան չի դրվում։
- I հնչյունի և նրան հաջորդող ձայնավաորն արտասանվում են որպես երկբարբառ։
- Q, W, X տառերն օգտագործվում են միայն փոխառյալ բառերում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Nemcová E., Altmann G. The phoneme-grapheme relation in Slovak // Analyses of Script