Սլեքլայն (անգլ.՝ Slackline slack՝ «թույլ», line՝ «գիծ» բառերից), մարզաձև, հատուկ ձգված ժապավենի վրա քայլելու հմտություն, դինամիկ հավասարակշռությունը զարգացվելու վարժություն։ Սլեքլայն է կոչվում նաև մարզաձևում գործածվող ժապավենը։

Սլեքլայն

Նկարագրությունը խմբագրել

Հարթ, նեյլոնից կամ պոլիէստեթրից հատուկ ժապավենը ձգվում է երկու կայուն օբյեկտների (սովորաբար՝ ծառերի) միջև։ Տարբերվում է լարախաղացությունից, որտեղ գործածվում է առավելագույնս պիրկ ձգված, շրջանաձև հատույթով պարան կամ ճոպան։ Ժապավենի ձգվածությունը կարգավորվում և փոփոխվում է ըստ նպատակահարմարության, երկարությունը և լայնությունը նույնպես տարբեր է լինում՝ նախատեսված տարբեր հնարքների, երկար ճանապարհներ անցնելու, կամ ջրի մակերևույթից բարձր ձգելու համար։

Տեսակներ խմբագրել

Ուրբանլայնինգ խմբագրել

Սովորաբար կազմակերպվում է քաղաքային միջավայրում՝ զբոսայգում կամ փողոցում։ Ժապավենը ձգվում է ծառերի միջև։ Ժապավենի լայնությունը սովորաբար մոտավորապես 5 սմ (ավելի ճիշտ՝ 2 մատնաչափ) է, սակայն որոշ սլեքլայներներ գործածում են նաև ավելի նեղ՝ 5/8 կամ 1 մատնաչափ լայնությամբ ժապավեններ։

Թրիքլայնինգ խմբագրել

Ժապավենի լայնությունը սովորաբար 2 մատնաչափ է, կապվում է համեմատաբար մոտ գետնին, սակայն կարող է բարձր էլ լինել։ Ժապավենի միջոցով տարբեր հնարքներ են կատարվում՝ քայլել[1] , շրջվել, ծունկ դնել, վազել, ցատկել, նստել խաչաձև ծալած ոտքերով և այլն, և այլն[2][3]։

Հայլայնինգ խմբագրել

Այս դեպքում սլեքլայնը կապում են գետնից շատ բարձր։ Գերադասելի է, կախված բարձրությունից՝ պարտադիր է քայլել ապահովումով։

Վոթերլայնինգ խմբագրել

Ժապավենը ձգվում է ջրի վրայով[4]։

Յոգալայնինգ խմբագրել

 
Յոգա՝ սլեքլայնի ժապավենի վրա

Սլեքլայնի այս տեսակը կոչվում է նաև յոգա-սլեքլայն կամ սլեքսանա։ Յոգայի ավանդական դիրքերը տեղափոխվում են ժապավենի վրա[5][6]։

Սլեքլայնը Հայաստանում խմբագրել

Հայաստանում մարզաձևով հետաքրքրվողները միավորվել են և փորձում են տարածել սլեքլայնը Հայաստանում[7][8]։ Խումբը համագործակցում է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ, պարապմունքներ կազմակերպում նաև մարզերում[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «How To Walk a Slackline». Wikihow.
  2. «How to Slackline: Jump Line-to-Line». Wikihow. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
  3. «Slackline Tricks Encyclopedia». Slackline HiveFly. Վերցված է 10/6/14-ին.
  4. Վոթերլայնինգ Հայաստանում
  5. Alter, Alexandra (2008 թ․ ապրիլի 5). «Into the Wild With Yoga». The Wall Street Journal. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 8-ին.
  6. Bolster, Mary. «A climbing yogi has found a unique way to improve his balance, focus, and core strength: Doing yoga poses on a slackline». Yoga Journal. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 8-ին.
  7. Հայաստանյան սլեքլայնի խմբի էջը ֆեյսբուքում
  8. «Սպորտաձևի բացօթյա դասընթաց». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 28-ին.
  9. Վանաձորցի երիտասարդներն իրենց ուժերը փորձեցին «Սլեքլայն» մարզաձեւում