Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիա
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ուշադրություն։ Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։ Հոդվածը կարող է պահանջել մաքրում Վիքիպեդիայի քաղաքականությանը, հատկապես չեզոք տեսակետի պահանջը բավարարելու համար։ Հետագա քննարկումը քննարկման էջում։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան, սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2010 թ.-ից։ Ֆեդերացիան իր գործունեությամբ նպատակ ունի Հայաստանում զարգացնել և մասսայականացնել լեռնագնացությունը որպես մարզաձև, ձևավորել ժայռամագլցողների և լեռնագնացների ազգային և օլիմպիական հավաքականներ։ Ֆեդերացիան կազմակերպում և անց է կացնում ուսումնամարզական պարապմունքներ և հավաքներ՝ սկսնակների և արդեն իսկ այս սպորտաձևով զբաղվողների համար։ Միջազգային մրցումներին և հետագայում նաև օլիմպիական խաղերին մասնակցելու համար անհրաժեշտ է ձևավորել ազգային հավաքական. Այդ նպատակով ֆեդերացիան իր գործունեության առաջին օրերից կազմակերպում է՝ լեռնագնացության և ժայռամագլցման մարզումներ Հանրապետության տարբեր վայրերում։
Ստեղծման օրից մինչ այսօր ֆեդերացիան իրականացրել է շուրջ 416 լեռնային և ժայռամագլցման մարզումներ, 68 կինոդիտում, 114 արշավ դեպի Հայատանի լեռնագագաթները և ոչ միայն։
Ֆեդերացիայի հավաքական թիմի 7 լեռնագնացներ, Հունիսի 1-ին բարձրացան Իրանի և Անդրկովկասի ամենաբարձր լեռնագագաթը ՝ Դամավենդը 5671 մետր։
Ֆեդերացիայի հավաքական թիմի 5 լեռնագնացներ, Օգոստոսի 8-ին բարձրացան Վրաստանի բարդագույն լեռներից մեկը ՝ Կազբեկը 5033 մետր, նշանակալից էր նաև այն, որ թիմի 5 անդամներից 3-ը իգական սեռի ներկայացուցիչներ էին։
2011 թվականի հունվար ամսին ՀԱՕԿ-ի օգնությամբ ֆեդերացիայի 4 ուժեղագույն մարզիկներ մասնակցեցին միջազգային մրցաշարի Իրանի Իսլամական Հանրապետությունում։
Մրցաշարին ընդհանուր թվով մասնակցում էին 216 լեռնագնացներ աշխարհի 25 երկրներից։ Հայ լեռնագնացները և մի քանի ուժեղագույն իրանցի լեռնագնացներ միառժամանակ բարձրացան Իրանի ամենաբարձր կետը՝ Դամավենդ լեռնագագաթը (5671 մետր)։ Այսպիսով մեր հավաքականի լեռնագնացները Իրանի հավաքականի հետ միասին առաջինը նվաճեցին գագաթը, իսկ արտասահմանյան երկրների պայքարում առաջինը դարձան։
Ֆեդերացիան կապեր է հաստատել նմանատիպ միջազգային կառույցների հետ։ Այժմ հաստատված է համագործակցություն Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի ալպինիզմի ֆեդերացիաների հետ։