«Սիրելի (Թումանյան)», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], որը գրվել է 1899 թվականի սեպտեմբերի 27-ին։

«Սիրելի (Թումանյան)»
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Գրվել է1899 թվական, սեպտեմբերի 27
ՎիքիդարանՍիրելի

Ստեղծման պատմություն

խմբագրել

Թումանյանը ոտանավորը գրել է Փիլիպոս Վարդազարյանի մի ոտանավորից ոգեշնչվելով։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Փիլիպոս Վարդազարյանի ֆոնդի 413-րդ համարում պահվում է 1899 թվականի սեպտեմբերի 27-ին Փիլիպոս Վարդազարյանին հղած նամակը և դրա մեջ ինքնագիրը։

Նամակում Հովհաննես Թումանյանը հետաքրքիր մտքեր է հայտնում թեմայի ու բանաստեղծական արվեստի հարաբերության մասին իր, դատողությունները եզրափակվելով հետևյալ թևավոր արտահայտությամբ․

  «Մի խոսթով միևնույն հողը, որից բրուտը կճուճ է շինում, աստված մարդ»։  

Նույն տեղում նա իր այս ու սրա նման ոտանավորները համարում է գրչի խաղեր․

  «Իհարկե, այս ոտանավորները, մեր մեջ այսպես ասենք, խաղալու համար են գրվում։  

Առաջին անգամ տպագրվել է Հովհաննես Թումանյանի «Երկերի լիակատար ժողովածու»-ի V հատորի 154-րդ էջում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջեր 371, 503.