Սիրելի Ջիվան, ընկերդ իմ հոգու...

Հ. Թումանյանի բանաստեղծություն

«Սիրելի Ջիվան, ընկերդ իմ հոգու...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1892 թվականին[1]։

Սիրելի Ջիվան, ընկերդ իմ հոգու...
Տեսակբանաստեղծություն
Ժանրբանաստեղծություն
Ձևբանաստեղծություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1892
ՎիքիդարանՍիրելի Ջիվան, ընկերդ իմ հոգու...

Պատմություն խմբագրել

Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1892 թվականի մայիսի 1-ին[1]։

1890 թվականին՝ այդ օրը «Բանաստեղությունների» առաջին հատորը Թումանյանը նվիրել է Ջիվանուն՝ «Յուր սիրելի երգիչ աշըղ Ջիվանուն նվեր Հովհաննես Թումանյանից» ընծայականով և 4-րդ ազատ էջում գրել այս ոտանավորը։

Գիրքը պահվում է ՀՀ ԳԱԱ ֆունդամենտալ գրադարանի Գ․ Լևոնյանի անհատական ֆոնդում[1]։

Ոտանավորի լուսապատճենը պահվում է Թումանյանի ընտանեկան արխիվում։

Առաջին անգամ տպագրվել է  Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 448)։

Տպագրվել է ինքնագրից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 576.
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Սիրելի Ջիվան, ընկերդ իմ հոգու...