«Սիրելին» (ռուս.՝ «Любимая»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Ռիչարդ Վիկտորովը[2][3][4] Նիկոլայ Պոգոդինի «Սաթե մանյակ» (ռուս.՝ «Янтарное ожерелье») վեպի հիման վրա։

Սիրելին
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռոմանտիկ ֆիլմ
Թվական1965
Լեզուռուսերեն
ՌեժիսորՌիչարդ Վիկտորով
ԴերակատարներԱլեքսանդրա Նազարովա
ՕպերատորՅուրի Մարուխին
ԵրաժշտությունԵվգենի Գլեբով
ԿինոընկերությունԲելառուսֆիլմ

Սյուժե խմբագրել

Հեռուստաստուդիայում դպրոցների շրջանավարտների մասին հաղորդման ժամանակ ուսուցչուհին ծանոթացնում է հեռուստաթղթակից Ռոստիկին և Իրոչկա Եգորովին։ Վերջինս որբ է, ապրում է հորեղբայր Իվան Եգորովիչի և նրա կնոջ՝ Նինա Պետրովնայի հետ։ Շուտով Իրան պատահաբար ծանոթանում է երիտասարդ շինարար Վոլոդյա Լեբեդևի հետ։

Վոլոդյան ապրում է իր բրիգադիր Բլյախինի տանը, որի զարմուհու՝ Սոֆյայի հետ մտերիմ հարաբերություններ ունի։ Իրան հանդիպում է Ռոստիկի հետ, խոսում է նրա հետ կոչման, մասնագիտության ընտրության մասին։ Եգորովները տեղափոխվում են նոր բնակարան։ Վոլոդյան փնտրում է Իրային նոր թաղամասում և պատահաբար տեսնում է նրան ու Ռոստիկին։ Իր համար էլ անսպասելիորեն Իրան գնում է զբոսնելու Վոլոդյայի հետ։

Նրանք հայտնվում են շինհրապարակում, և Իրան Վոլոդյային խնդրում է իրեն աշխատանքի տեղավորել։ Նա դառնում է ներկարար Բլյախինի բրիգադում։ Իրան ու Վոլոդյան հանդիպում են։ Աղջկան դուր չի գալիս, որ նա խմում է և փոքր-ինչ թեթևամիտ է։ Վոլոդյան գալիս է Եգորովի հետ ծանոթանալու ու հարաբերություններ է պարզում Ռոստիկի հետ։ Իրան ուրախանում է առաջին աշխատավարձն ստանալու համար, բայց պարզվում է, որ դրա մի մասը նա պետք է տա Բլյախինին։

Իրան Բլյախինին մեղադրում է կաշառակերության մեջ, ինչին ի պատասխան նա ասում է. «Դու տվել ես, իսկ ես չեմ խնդրել։ Ո՞վ է մեղավոր»։ Հորեղբոր ամառանոցում, ուր Իրան գալիս է Վոլոդյայի հետ, աղջիկը պատմում է տեղի ունեցածի մասին։ Հորեղբայրը զայրանում է և վռնդում նրանց։ Իրան ու Վոլոդյան զբոսնում են անտառում, դիմավորում են դիլիժանսով ճանապարհորդող ամերիկացիներին, ապա հանդիպում են տղաների ու մնում են գիշերելու նրան խարույկի մոտ ։ Հաջորդ օրը Վոլոդյան պարզում է հարաբերությունները Սոֆյայի ու Բլյախինի հետ։ Մեղադրելով նրանց շահերի սահմանափակության քաղքենիության մեջ՝ նա հեռանում է նրանցից։

Կլավան ու Քսյուշան՝ բրիգադի աղջիկները, չիմանալով Վոլոդայի հետ Իրայի հարաբերությունների մասին, վերջինիս պատմում են Վոլոդյայի ու Սոֆիայի մասին։ Իրան Վոլոդյային մեղադրում է իրեն խաբելու մեջ։ Իվան Եգորովիչը նրան վտարում է տնից։ Վոլոդյային մխիթարում է բրիգադի աշխատակից Ռիմման, որը վաղուց դժգոհ է Բլյախինից և երբեք գումար չի տվել նրան։ Ռիման ու Վոլոդյան Բլյախինին զգուշացնում են, որ հետագայում «տուրք» ստանալու հույս չունենա։

Հիասթափված Իրան ընդունում է Ռոստիկի հրավերը՝ գնալ նրա ամառանոց։ Վոլոդյան է փնտրում նրան, փորձում է հասնել նրան իրենց Բրիգադի անդամ Պետյայի մեքենայով։ Բայց նրա «Մոսկվիչը» փչանում է՝ չհասնելով Ռոստիկի «Վոլգային»։ Ամառանոցում Ռոստիկը փորձում է հրապուրել Իրային։ Նա փախչում է, համընթաց մեքենայով գնում քաղաք, նկատում է ճամփեզրին նստած Վոլոդյային և կանգնեցնելով մեքենան՝ գնում է նրա մոտ։

Դերերում խմբագրել

  • Ալեքսանդրա Նազարովա – Իրա Եգորովա
  • Բորիս ՊլատոնովԻվան Եգորովիչ, Իրա Եգորովի հորեղբայրը (հնչյունավորող՝ Գեորգի Ժժենով)
  • Վիտալի Սոլոմին – Վոլոդյա Լևադով
  • Սվետլանա Դրուժինինա – Սոֆյա
  • Վյաչեսլավ Բրովկին – Դեմենտի Պավլովիչ Բլյախին, Սոֆյայի հորեղբայրը
  • Ելենա Մաքսիմովա – Նինա Պետրովնա, Իրինա Եգորովայի մորաքույրը
  • Իգոր Դոբրոլյուբով – Ռոստիկ, լրագրող
  • Նադեժդա Սեմենցովա – Ռիմա
  • Զառա Դոլուխանովաերգչուհի
  • Լեոնիդ Սատանովսկի – Պետյա
  • Անատոլի Գրաչով – ավտովարորդ
  • Ռոման Ֆիլիպով – կահույքի բեռնակիր

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Օլեգ Ստուկալով
  • Ռեժիսոր՝ Ռիչարդ Վիկտորով
  • Օպերատոր՝ Յուրի Մարուխին
  • Նկարիչ՝ Վլադիմիր Դեմենտև
  • Երաժշտության հեղինակ՝ Եվգենի Գլեբով

Թողարկում խմբագրել

Ֆիլմն էկրան է բարձրացել 1965 թվականի հոկտեմբերի 4-ին։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Մինսկում։
  • Ֆիլմը նաև կոչվել է «Սաթե մանյակ» (ռուս.՝ «Янтарное ожерелье»), «Արև՝ ամեն օր» (ռուս.՝ «Солнце — каждый день»
  • Ֆիլմում հնչում է մի հատված Ռոբերտ Ռոժդեստվենսկու «Будь пожалуйста послабее…» բանաստեղծությունից։
  • Ֆիլմում հնչում է «Мечта» երգը (երաժշտ. հեղինակ՝ Ե. Գլեբով, տեքստի հեղինակ՝ Վ. Օռլով) Վալենտինա Դվորյանինովայի կատարմամբ։
  • Ֆիլմում կա տեսարան, որտեղ գլխավոր հերոսներին տանում է մի զույգ ձիերով լծված հին դիլիժանս։ Ֆիլմի մասնակիցները դարձել են էքստրավագանտ ճանապարհորդներ Ամերիկայից՝ Գիլիս ընտանիքը, որոնց ժամանումը տեղի է ունեցել հենց նկարահանումների պահին[5][6]։
  • Ֆիլմի բացասական կերպարի՝ բրիգադիր Դեմենտի Բլյախինի դերում նկարահանվել է հայտնի կինոռեժիսոր Վյաչեսլավ Բրովկինը, որը հետագայում նկարահանել է «Следствие ведут ЗнаТоКи» (ռուս․՝ «Հետաքննությունը վարում են գիտակները») լեգենդար հեռուստասերիալի տասներեք սերիաները։ Երկու տարի անց նա կատարել է կարդինալի դերը Վլադիմիր Կորոտկևիչի «Քրիստոսը վայրէջք կատարեց Գրոդնոյում» (ռուս․՝ «Христос приземлился в Гродно»)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Любимая (1965) Full Cast & Crew
  2. «"От нее шел свет". Какой запомнят народную артистку Александру Назарову». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 2-ին.
  3. «Голос голливудских персонажей и звезда «Ералаша». Какой запомнят Александру Назарову». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 2-ին.
  4. В Москве умерла актриса Александра Назарова
  5. американский дилижанс в Минске 2 - YouTube
  6. http://pics.livejournal.com/vadim_i_z/pic/000ke4ye