Սիրան Հայկի Ավետիսյան, ապրիլի 18, 1984(1984-04-18)[1], Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1], հայ քաղաքական և պետական գործիչ, իրավաբան, ԱՀ արդարադատության նախարար[2][3]։

Սիրան Ավետիսյան
Դրոշ
Դրոշ
ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ
Դրոշ
Դրոշ
2017 - 2020
Դրոշ
Դրոշ
ԱՀ արդարադատության նախարար
Դրոշ
Դրոշ
 04.06.2020
 
Կուսակցություն՝ Միասնական Հայրենիք
Կրթություն՝ Արցախի պետական համալսարան
Մասնագիտություն՝ Իրավաբան
Ազգություն հայ
Ծննդյան օր ապրիլի 18, 1984 (36 տարեկան)
Ծննդավայր ԼՂՀ, Ստեփանակերտ
Քաղաքացիություն Արցախ Արցախ

Կենսագրություն խմբագրել

Սիրան Ավետիսյանը ծնվել է 1984 թվականի ապրիլի 18-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 2001-2006 թթ. սովորել է Արցախի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում` գերազանցությամբ։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 2006 թվականին աշխատել է Ստեփանակերտի թիվ 11 միջնակարգ դպրոցում և դասավանդել «Իրավունք» առարկան։ Նույն թվականին համատեղությամբ դասախոսել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում։
  • 2008 թվականի հուլիսի 1-ից աշխատել է ԱՀ Գերագույն դատարանում` որպես դատավորի օգնական։
  • 2010-2017 թթ. նշանակվել է ԱՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժնի պետ։
  • 2017-2020 թթ. զբաղեցրել է ԱՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։
  • 2020 թվականի հունիսի 4-ին ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ արդարադատության նախարար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://gov.nkr.am/hy/ministries/head/220/
  2. «Նախագահը նշանակել է արդարադատության նոր նախարար». president.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին.
  3. «Սիրան Հայկի Ավետիսյան». gov.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 30-ին.